ՄԻՊ-ն անընդունելի է համարում նստացույց հայտարարած Նաիրա Զոհրաբյանին և մի շարք այլ կին պատգամավորների փողոցից հեռացնելու եղանակը

Լուրեր

13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է արագ արձագանքման 14 խումբ: 10 խումբ իրականացրել է այցեր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային բաժիններ: Վերջին խումբը քիչ առաջ է վերադարձել Ոստիկանության բաժնից: Աշխատանքային 4 խումբ իրականացրել է լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների մշտադիտարկում, ինչպես նաև իրավական ապահովման աշխատանքներ:

Այսօրվա ընթացքում Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 165 անձի հետ, ուսումնասիրվել են այդ անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը և նրանց բերման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության պարզաբանումները:

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրները գլխավորապես վերաբերում են փողոցից Ոստիկանություն բերման ենթարկելու ու այդ ընթացքում բերման ենթարկվողի իրավունքներն ապահովելու հետ (օրինակ՝ բերման ենթարկելու հիմքերի ոչ պատշաճ պարզաբանում, մատյաններում և վարչական վարույթի նյութերում վարչական ձերբակալման հիմքերի ոչ պատշաճ արտացոլում):

Ոստիկանության բաժիններ կատարած այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Ոստիկանություն ամբողջական տեսքով՝ պարզաբանումների պահանջով և լուծման առաջարկներով:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում: Ուստի, Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ Ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը: