Տղամարդը կալանավորվել է նախկին ընկերուհուն կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու համար

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Պարզվել է, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին անհանգստացնելու համար, տաքսի ավտոմեքենայի սրահում ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հարվածելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին:

Այնուհետև, երբ ընկերուհին հեռացել է, տղամարդն իր մեքենայով հետապնդելով ու հասնելով նրան, շարունակել է վիճաբանել և քաշքշել, որի ընթացքում իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է նախկին ընկերուհուն՝ պատճառելով մարմանական ծանր վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Երևան քաղաքի 36-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի և 118-րդ (ծեծ) հոդվածի  հատկանիշներով: Վերջինիս կալանավորվել է:

Նախաքննությունը ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում: