ՌԴ-ն լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի ախտորոշման միջոցների արտադրության համար․ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Համաճարակային անվտանգության համար պատասխանատու մեր պրոֆիլային գերատեսչությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հայ գործընկերներին կորոնավիրուսի ախտորոշման 1.500 թեստ է փոխանցել համաճարակի դեմ պայքարի վաղ փուլում։ Այսօր Երևանում հրավիրված առցանց ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հետագայում ևս երկու անգամ անհատույց ՀՀ Առողջապահության նախարարությանը թեստային համակարգ է փոխանցվել, յուրաքանչյուրը՝ 20 հազարական թեստով, ինչպես նաև ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտներ։ Հայաստանում վարակի դեմ պայքարի գործում նշանակալի ներդրում ունի ապրիլի 7-ից այստեղ գտնվող ռուսական նորագույն շարժական ախտորոշիչ լաբորատորիան։ Հայաստան դրա տեղափոխումը մեր երկրների պաշտպանության նախարարների միջև համաձայնության արդյունք է»,- ասաց նա։

Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանից բացի՝ արտերկրում նման համալիրներ կան միայն Սերբիան և Իտալիան։ Իսկ Հայաստանում աշխատանքի ընթացքում ռուսաստանցի մասնագետները շուրջ 7․000 թեստ են անցկացրել։

Սերգեյ Կոպիրկինը նշեց նաև, որ օրերս հայկական կողմին տեղեկացվել է «Ռոսպոտրեբնադզորի» կողմից Հայաստանին լրացուցիչ միջոցների տրամադրման մասին՝  կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման միջոցների արտադրության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։