Գյուղատնտեսության ոլորտում անկում ունենք․ սա ի՞նչ է նշանակում․ պատգամավորը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյուղատնտեսությունում, մյուս ոլորտների համեմատությամբ, ունենք ցածր արտադրողականություն: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց նախարարին․ «Մենք 2019 թվականի համար կանխատեսել էինք 0․7 տոկոս ՀՆԱ-ի աճ, 2019 թվականի ամբողջ աշխարհի աճող տնտեսության մեջ մենք ունենք գյուղատնտեսության բացասական նպաստում՝ 0․5 տոկոս։ Այսինքն՝ անկախ նրանից, որ 65 տոկոս որոշակի ծախսումներ կատարել ենք, տարին բարենպաստ էր ամբողջ աշխարհի և Հայաստանի համար, մենք, միևնույն է, գյուղատնտեսության ոլորտում անկում ունենք։ Սա ի՞նչ է նշանակում՝ կա՛մ ծրագրերն են անարդյունավետ, կա՛մ ընդհանրապես չեք թիրախավորում գյուղատնտեսության ՀՆԱ-ի աճի նպաստումը որպես ցուցանիշ։ Ինչպե՞ս է ստացվում, որ կատարվում են աշխատանքներ՝ շատ թե քիչ, բայց դրա համամասնության աճ չունենք»։

Նախարարը նշեց, որ կատարված ծրագրերի արդյունքները երևալու են մի քանի տարի հետո։

«Դուք ինձանից լավ գիտեք, որ որոշ դեպքերում, երբ ներդրումներ են արվում, այդ ներդրումների արդյունքները միշտ չէ, որ անմիջապես երևում են։ Մենք հիմա այդ պրոցեսում ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։