Ասիմպտոմ որոշ COVID վարակակիրներ կարող են չփոխանցել վիրուսը․ ԱՀԿ ներկայացուցիչ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մոլորակի բնակչության մինչև 41%-ը կարող է COVID-19 ասիմպտոմ վարակակիր լինել, սակայն դեռևս հայտնի չէ, թե նրանց քանի տոկոսը կարող է փոխանցել վիրուսը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն։

«Որոշ գնահատականներով՝ երկրի բնակչության 6-ից մինչև 41%-ը կարող է ասիմպտոմ վարակակիր լինել, միջին գնատականով՝ շուրջ 16%-ը։ Բայց մենք գիտենք, որ որոշ ասիմպտոմ վարակակիրներ կարող են փոխանցել վիրուսը։ Այնպես որ՝ պետք է հասկանալ, թե բնակչության քանի տոկոսը ախտանշաններ չունի և նրանց որ մասը կարող է փոխանցել վիրուսը»,- ասել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ ԱՀԿ-ն ասիմպտոմ վարակակիրների թվի մասին հստակ տվյալներ չունի։

«Ի՞նչ գիտենք վարակվածների մասին․ գիտենք, որ նրանց մի մասը ախտանշաններ ունի։ Բայց կան նաև առանց ախտանշանների վարակվածներ։ Վարակի դեպքերի մեծ մասը, որոնց մասին մենք գիտենք, տեղի է ունեցել, երբ ախտանշաններով վարակվածներն օդակաթիլային ճանապարհով վիրուսը փոխանցել են այլ մարդկանց։ Բայց կան նաև այնպիսիք, որոնք անախտանիշ են։ Ամբողջ հարցն այն է, թե որքան են այդ մարդիկ։ Եվ մենք դեռևս չգիտենք դա»,- նշել է մասնագետը։

ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մայքլ Ռայանն էլ ընդգծել է զանգվածաբար թեստեր անցկացնելու կարևորության մասին՝ COVID-19-ով բոլոր վարակվածներին բացահայտելու համար։