Քաղաքական թեժ մրցավեճ և ուժայինների ռեստարտ․ իրադրությունը լարվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից ուժային կառույցներում ներկայացրել է նոր ղեկավարներին՝ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ պետի պաշտոնում փոխարինեց ՊՎԾ պետի նախկին պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին՝ Օնիկ Գասպարյանը և ոստիկանության պետի պաշտոնում Արման Սարգսյանին փոխարինեց Վահե Ղազարյանը։

Ի դեպ,  և՛ Գասպարյանը, և՛ Ղազարյանը ծնունդով Իջևանից են, վերջինը նաև Փաշինյանի դասընկերն է։ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ հեղափոխությունից հետո ինքն արել է ամեն ինչ, որ ուժային կառույցներում ապահովվի կայունություն, բայց այսօր ժամանակը լրացել է․ «Այս երկու տարին բավարար ժամանակ էր, որ ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցները դիրքավորվեն ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, այսինքն՝ ժողովրդի իշխանության  և նրա արժեքների նկատմամբ։ Եկել է ժամանակն ամփոփելու՝ տրված ժամանակն ով ինչպես է օգտագործել»։

Ուժային կառույցների ղեկավարներին փոխելու մեջ քաղաքական բաղադրիչ չի տեսնում ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին մասնակցելը պարզապես թանկ նստեց Արման Սարգսյանի, Էդուարդ Մարտիրոսյանի վրա, չնայած, որ Իոաննիսյանն ասում է՝ Էդուարդ Մարտիրոսյանը վերջերս Փաշինյանի հրաժարականի շուրջ քաղաքական ուժերին համախմբող Արթուր Վանեցյանի կադրն էր։

ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը, չնայած Վլադիմիր Գասպարյանի հետ կապին ու հայտարարագրում ի հայտ եկած անճշտություններին, այդուհանդերձ, վստահելի է թվում, ասում է Իոաննիսյանը․ «Ինքը ԱԱԾ-ի փտած սիստեմի կադր չէ։ ԱԱԾ-ում կա մի մաս, որը փտած է, շատ խնդրահարույց է, որից որ Արթուր Վանեցյանն ու Էդուարդ Մարտիրոսյանն էին։ Ինքը փոխկապակցված չէ ԱԱԾ-ի ներքին ավանդույթների, կապերի հետ»։

Իոաննիսյանը հույս ունի, որ մեծ հաշվով Հայաստանի նախկին իշխանություններին չփոխկապակցված Արգիշտի Քյարամյանի օրոք ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությունը ԱԱԾ-ի վրա կնվազի, և այդ կառույցը կդադարի զբաղվել ամեն ինչով․ «Կզբաղվի հետախուզությամբ, հակահետախուզությամբ, և կանի դա որակյալ»։

Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի՝ ուժային բլոկում փաթեթային փոփոխությունը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, հատկապես, եթե հասկանանք՝ իշխանության շուրջ ինչպիսի իրադրություն է ստեղծված այսօր։

«Տեղեկատվական, քարոզչական գրոհ ենք տեսնում այն համատեքստով, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, որ Փաշինյանը կորցնում է դրության հանդեպ վերահսկողությունը և այլն։ Ինչպիսի եզրահանգումներ պիտի ունենան այդ կառույցների ղեկավարները, որ տեսնում են այդ ամենը, և գնում-մասնակցում են հարսանիքի։ Մի՞թե երեքն էլ կարող էին անհամարժեք լինել»,- հարց է բարձրացնում Բադալյանը։

Իրավապահ կառույցները մշտապես վճռորոշ գործոն են եղել քաղաքական պայքարում, և այդ ամրոցին տիրանալը նշանակել է մրցակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերել։ Հենց այս գործոնի ներքո է Հակոբ Բադալյանը դիտարկում ուժային կառույցների ղեկավարներին փոխելու Փաշինյանի որոշումը։ Օրեցօր թեժացող ներքաղաքական ապագա զարգացումներում, ըստ նրա, վճռորոշ է լինելու այն, թե քաղաքական դերակատարները ինչպիսի կոնսենսուսի կգան խաղի կանոնների, և ուժայիններին այդ պրոցեսում օգտագործելու հարցում։

«Հանրային գիտակցության մեջ տարիները ներդրել են այն, որ իրավապահ համակարգի վրա քաղաքական ազդեցությունը ցուցիչ է, թե որքան ամուր է իշխանությունը։ Իշխանությունը երկար ժամանակ իր վարքագիծը կառուցելու է այս գիտակցմանը համահունչ։ Այն միջավայրը, որում մենք գտնվում ենք, էդ անհանգիստ, բուռն միջավայրում քաղաքական մշակույթի փոփոխություն ես չեմ կանխատեսում»,- նկատեց Հակոբ Բադալյանը։

Սակայն արդյոք կարո՞ղ են քաղաքական ուժերը համատեղ խաղի կանոններ որոշել այն իրադրությունում, երբ այրված են կամուրջները, և այսօր ընթանում է կոմպրոմատների պատերազմ՝ միմյանց ոչնչացնելու վերջնանպատակով։ Հրապարակվել է Փաշինյանի հրաժարականը պահանջող Ծառուկյանի՝ տարիներ առաջ բռնաբարության գործի մանրամասները։ ԲՀԿ-ից իշխանությանը մեղադրում են երկու տարում կոռուպցիայի մեջ ներգրավվելու մեջ։ Ըստ Իոաննիսյանի, ի տարբերություն այլ ուժերի, ԲՀԿ-ի հետ միշտ էլ կարելի է խոսել՝ հիշելով, թե նախկինում ինչպես է համագործակցության գնացել անհավանական իրավիճակում։

«ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրված են, և էնտեղ  կամուրջներ չեն կարող լինել, ինչպես նաև այն ուժերի հետ, որոնք մերձհանրապետական են, դա Արթուր Վանեցյանն է՝ իր կուսակցությամբ, դա «քոչարյանական» ուժեր են»,- ասաց Իոաննիսյանը։

Իոաննիսյանը մտահոգ է՝ դասական ընդդիմություն այսօր Հայաստանում չկա, և սպասել, թե քաղաքական պայքարը գաղափարական դաշտում է լինելու առաջիկայում, իրատեսական չէ․ «Ունենք շրջանակներ, որ իրենց համարում են քաղաքական, իրենք ավելի շուտ մաֆիոզ շրջանակներ են, որոնք իշխանությանը քննադատում են, որովհետև իրենց թալանածին են կպչում, իրենց նստացնում են, հետախուզում են։ Քննադատում են, որ տպավորություն ստեղծվի՝ իրենց նկատմամբ հետապնդումը քաղաքական է, քննադատում են՝ հույս ունենալով, որ հետ կգան իշխանության, կդանդաղեցնեն, կկանգնեցնեն էս պրոցեսը։ Էդ մարդկանց մոտիվացիան սա է, հանրային շահը չի»։

Որպեսզի ուժային կառույցներում նոր նշանակումները չլինեն զուտ տեխնիկական գործընթացներ, ըստ բանախոսների՝ հարկ է ավարտին հասցնել սկսված բարեփոխումները․ վերափոխելով ուժայինների նշանակությունն ու բովանդակությունը, դրանք հեռու պահել քաղաքական պրոցեսներից, ինչի համար առաջին հերթին պետք է դրսևորվի իշխանության քաղաքական կամքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան