Մոսկվայում դիմակ կրելու պահանջը կարող է պահպանվել մինչև 2021-ի փետրվար․ Deutsche Welle

Լուրեր

17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում պարտադիր դիմակ կրելու պահանջը պահպանվելու է մինչև հոկտեմբեր։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը․ հաղորում է Deutsche Welle-ն։

Նա նշել է, որ կախված իրավիճակից՝ դիմակ կրելու պահանջը կարող է նաև մինչև 2021 թվականի փետրվար պահպանվել։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կհայտնվի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստանյութը։ Ուզում եմ հավատալ, որ հոկտեմբերին մենք կստանանք պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը։ Մեկ տարուց մենք ամբողջությամբ կվերադառնանք նախկին կենսակերպին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։

Սոբյանինը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելուց հետո քաղաքացիների տեղաշարժի մասին բոլոր այն տվյալները, որոնք այս ընթացքում հավաքագրվում էին՝ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, կոչնչացվեն։

Հավելենք, որ ըստ worldometers.info վիճակագրական կայքի՝ վերջին 1 օրում Ռուսաստանում COVID-19-ի 8․831 նոր դեպք է հայտնաբերվել՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 441․108-ի։ Կորոնավիրուսից մահվան դեպքերը երկրում 5․384-ն են։

Նելլի Մելքոնյան