Հայաստանում գրանցված 6 ավիաընկերության գործունեությունը ԵՄ օդային տարածքում արգելվել է

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են Եվրամիության ներսում գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների, քանի որ չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշները:

Ըստ թարմացված ցուցակի, ընդհանուր առմամբ, 96 ավիաընկերության գործունեությունը Եվրամիության օդային տարածքում արգելում է։ Դրանց շարքում են Հայաստանում գրանցված հետևյալ ավիաընկերությունները․ «Հայաստան» ավիաընկերություն (Aircompany Armenia), «Հայաստան» ավիաուղիներ (Armenia Airways), Հայկական ուղղաթիռներ (Armenian Helicopters), Ատլանտիս հայկական ավիաուղիներ (Atlantis Armenian Airways), Ատլանտիս եվրոպական ավիաուղիներ (Atlantis European Airways), Մարս ավիա (Mars avia) և Սքայբոլ (Skyball)։

Եվրահանձնաժողովի հրապարակած պաշտոնական փաստաթղթում նշվում է , որ այսօրվա թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ ցուցակ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների հետագա գնահատումից հետո:

Այս որոշումը հետևել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և 6 հայկական ավիափոխադրողների լսումներին: Միաժամանակ, ընդգծվում է, որ հանձնաժողովը ցանկանում է Եվրոպական միությունում ճանապարհորդող բոլոր ուղևորների համար ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը։

Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանն այս կապակցությամբ նշել է․ «ԵՄ օդային անվտանգության ցուցակը պետք է կիրառվի որպես գործիք, որն օգնում է ավիաընկերություններին և ցուցակագրվող երկրներին վերագնահատել և բարելավել իրենց թռիչքային չափանիշները:

Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է օդային անվտանգության կոմիտեի ներկայացրած անանուն կարծիքի վրա։ Հանձնաժողովը, Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ավիացիոն անվտանգության բարելավման համար»:

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ օդային անվտանգության ցուցակը ոչ միայն օգնում է պահպանել ԵՄ-ում անվտանգության բարձր մակարդակ, այլ նաև օգնում է տուժած ավիաընկերություններին և երկրներին բարելավել իրենց անվտանգության մակարդակը, որպեսզի վերջիններս հանվեն այդ ցուցակից:

Բացի այդ, ԵՄ օդային անվտանգության ցուցակը դարձել է հիմնական կանխարգելիչ գործիք, քանի որ այն դրդում է անվտանգության խնդիրներ ունեցող երկրներին՝ դրանց կապակցությամբ գործողություններ ձեռնարկել՝ մինչ ԵՄ օդային անվտանգության ցուցակի կողմից ենթադրվող արգելքն անհրաժեշտ կլինի։

Նելլի Մելքոնյան