Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փակ ֆոնդերից կորել են որոշ նմուշներ. պատգամավորը նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին

Լուրեր

13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

«Կրկին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերաբերյալ

Մայիսի 27-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարն իմ կարծիքով՝ մի քանի խնդրահարույց հայտարարություններ արեց, որոնք փաստացի չեն վրիպել իմ ուշադրությունից։ Նախ այն, որ պարոն նախարարն ի պատասխան իմ հարցադրման հնչեցրեց ««Փակ ֆոնդերից» կորել են «որոշ նմուշներ»» արտահայտությունը, որն ինքնին խնդիր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։

Թերևս այն, ինչ նկատի ուներ պարոն նախարարը, վերաբերում էր անձեռնմխելի ֆոնդերին։ Այս մասին բավարար հիմնավորումներ կարող են բերել մասնագետները։

Մյուս մտահոգությունս մասնավորապես այս հայտարարության մեջ վերաբերում էր կորած կամ կորստի մեջ կասկածվող նմուշներին։
Խնդրել եմ տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք ավարտվել են այդ նմուշների փնտրման ուսումնասիրությունները, կա՞ կազմված, ստորագրված, վավերացված վերջնական ակտ այդ կորած նմուշների վերաբերյալ։

Ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, հետաքրքրված լինելով Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտով, դրա ճակատագրով, պաշտոնական գրությամբ ԿԳՄՍ նախարարին խնդրել եմ ինձ դիտորդի կամ ունկնդրի կարգավիճակով ներառել ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի առաջիկա նախատեսվող նիստին։