«Հնարավոր է՝ կրկին մտնենք Մաքսային միություն». քաղաքագետը կատակում է և ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման հետ կապված ոչինչ չի բացառում

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

«Սերժ Սարգսյանը 2008 թվականից մինչ օրս՝ երեկվա այցն էլ հետը 57 անգամ այցելել է Մոսկվա: Սա իր բնույթով շարունակական աշխատանք է, արտառոց ոչինչ չկա»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ արդյոք հնարավոր է Պուտին-Սարգսյան հանդիպումը որևէ ազդեցություն ունենա Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա, քաղաքագետը կատակեց՝ հնարավոր է կրկին մտնենք Մաքսային միություն. «Դառը փորձ ունենք, երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ որոշեց անդամակցել Մաքսային միությանը, վտանգներ հիմա էլ կարող են լինել: Քանի որ Հայաստանում և ՌԴ-ում բոլոր որոշումները կայացվում են փակ դռների հետևում, ապա՝ պետք չէ ոչինչ բացառել»:

Անդրադառնալով այս քննարկումների ֆոնին սահմանային լարվածության աճին՝ քաղաքագետը նշեց, որ սահմանը միշտ էլ լարված է, պարզապես միջադեպերը կարող են համընկնել ինչ-որ այցի հետ. «Մենք շատ հեռու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումից, կարծում եմ շարունակաբար խնդիրը կմնա օրակարգում, որովհետև երկու հասարակություններն էլ բևեռացվել են: Երկու կողմերում էլ իշխանությունը մեծ լեգիտիմություն չունի, որպեսզի խաղաղության մեծ պրոեկտ իրականացնի, բացի այդ քաղաքական մեծ դերակատարների ազդեցությունն էլ կա»:

Գրիգորյանը անդրադարձավ նաև վերջին օրերին ուսանողների՝ տարկետման վերացման դեմ բողոքի ակցիաներին, նշելով, որ նրանց պայքարը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու. «Կարծում եմ, որ ցանկացած հասարակության մեջ պայքարը կենդանի մնալու հատկություն է: Ուսանողներն իրենց լուման են փորձում ներդնել Հայաստանի ժողովրդավարության կայացման գործում: Իհարկե կան քննադատություններ, բայց այս պահին իրենք ոչ թե պիտի ընկճվեն, այլ հասկանան ինչը այն չեն արել: Երբեմն մենք կարող ենք սուր քննադատությամբ իրենց ընկճել: Այնպես չէ, որ Հայաստանում մինչ օրս բոլոր պայքարները հաջողության են հասել: Գործողությունները դրական էին և իրենք պետք է մտածեն հետագա քայլերի մասին, որովհետև այս պայքարով չի ավարտվում ամեն ինչ: Եթե նայեք՝ մեր կրթության ու գիտության վիճակն էլ է շատ ծանր, 2018 թվականի բյուջեով ավելի շատ պարտքի տոկոսներ ենք մարելու, քան կրթության համար գումար ենք հատկացնելու»:

Լիլիթ Շաբոյան