Որքա՞ն կորուստ կկրի Հայաստանի զբոսաշրջությունը, եթե մինչև հունիսի վերջ արտերկրից հյուրեր չլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ամենամեծ վնասները կրող ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 53․225-ով պակաս զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ 2020-ի 2-րդ եռամսյակի պատկերն ավելի վատ կարող է լինել, քանի որ սահմանները փակ են, թռիչքները՝ դադարեցված և, ստացում է, այդ ընթացքում Հայաստան զբոսաշրջիկ չի գալու։

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ եթե չլիներ կորոնավիրուսը, ապա այս տարվա հունվար-հունիսին ոլորտում առնվազն 10% աճ կունենայինք։ Նախորդ տարվա համեմատ՝ առաջին եռամսյակում 53․225 զբոսաշրջիկ կորցնելով, Հայաստանի տնտեսությունը կորցել է գրեթե 41 միլիոն դոլար կամ շուրջ 20 միլիարդ 44 միլիոն դրամ։ Սա այն դեպքում, եթե 1 զբոսաշրջիկի միջինացված ծախսը Հայաստանում շուրջ 770 ԱՄՆ դոլար է։

2019-ի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 770․055 զբոսաշրջիկ։ Հաշվի առնելով այն, որ կառավարության որոշմամբ Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով հետաձգվեց՝ մինչև հունիսի 13-ը, կարելի է ենթադրել, որ զբոսաշրջության ոլորտի կորուստներն առաջիկայում ավելի զգալի կլինեն։ Արդյունքում՝ նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ՝ այս տարի Հայաստան կայցելի 458․791-ով պակաս զբոսաշրջիկ, ինչի արդյունքում կորսված եկամուտները կկազմեն մոտ 353 միլիոն դոլար կամ, մոտավորապես, 172 միլիարդ 581 միլիոն դրամ։

«Միայն ներգնա զբոսաշրջությունից այդքան եկամուտ կորցրել ենք։ Իհարկե, եթե դրան գումարենք նաև ներքին և արտագնա զբոսաշրջության կորուստները, կտեսնենք, որ բավականին կլորիկ գոմար կորոնավիրուսի հետևանքով կորցրինք»,- ասում է Մեխակ Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանը նկատում է․ զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ուղղված ծրագրերում կարևոր է պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը. «Առաջին քայլը պետք է լինի մեր ներքին զբոսաշրջության հնարավորությունները մեր հանրությանը ներկայացնելը։ Բացի այդ, չվախենանք նաև դիտարկել մեր ամենամյա, ավանդական, գեղեցիկ փառատոների կազմակերպումը։ Դրանք նույնպես շատ լավ հարթակ են՝ բոլոր հնարավորությունները ներկայացնելու և դեպի մարզեր զբոսաշրջությունը խթանելու համար»։

Մեխակ Ապրեսյանը նկատում է․ կորոնավիրուսի հետևանքով արդեն 2 կարևոր փառատոն ենք բաց թողել․ «Օրինակ՝ Տոլմայի փառատոնը, որ շատ կարևոր փառատոն է, և որը մայիսին պետք է լիներ, արդեն չի կարող լինել, նախատեսվում է հետաձգել։ Երևանյան գինու օրերը, որ արդեն դարձել էր Երևանի զարդերից մեկը, նույնպես շատ կարևոր միջոցառում, որին բազմաթիվ զբոսաշրջիկներ սպասում էին, հատուկ գալիս՝ մասնակցելու, տեղի չունեցավ, մայիսի սկզբին պետք է տեղի ունենար, հետաձգվել է»։

Թե ինչպես և ինչ ժամկետում է նախատեսվում վերականգնել Հայաստանի զբոսաշրջությունը, առայժմ պարզ չէ։ Զբոսաշրջության կոմիտեից մեզ փոխանցեցին, որ առաջիկայում այդ մասին հստակ տեղեկատվություն կներկայացնեն։ Իսկ ինչպե՞ս են կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջային ոլորտի կոլապսին արձագանքում հարևան երկրները։

Օրինակ՝ Թուրքիայում տուրիզմի և մշակույթի նախարարությունը հատուկ գործողությունների պլան է կազմել՝ 132 կետից կազմված կարգավորումով։ Ըստ այդմ՝ հյուրանոցներն ու զբոսաշրջային տրանսպորտը պետք է հավաստագրեր ստանան։ Հյուրանոցներն անորոշ ժամանակով աշխատելու են 60% բեռնվածությամբ, իսկ դրանց ներսում սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ նշումներ են արվելու։ Զբոսաշրջիկները պետք է դիմակներ կրեն։ Անորոշ ժամանակով դադարեցվելու է նաև հյուրերին հայտնի  «շվեդական սեղանի» ոճով սննդի մատակարարումը։ Ըստ թուրքական մամուլում նշված տեղեկությունների՝ երկրի ազգային ավիափոխադրող ընկերությունը նախատեսում է հունիսից աստիճանաբար բացել արտերկրյա չվերթները։

Հարևան Վրաստանի կառավարությունը մտադիր է հունիսի 15-ից երկրի ներսում վերաբացել տուրիստական սեզոնը, իսկ հուլիսի 1-ից՝ վերաբացել սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների առջև՝ հանգստի համար առաջարկելով հատուկ «կանաչ գոտիներ»։ Վարչապետ Գեորգի Գախարիայի հայտնած տվյալներով՝ միայն 2020-ի մարտին երկրի զբոսաշրջային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 70%-ով:

Ադրբեջանի Տուրիզմի պետական գործակալության տվյալներով՝ երկրում զբոսաշրջային սեզոնը նախատեսում են բացել հունիսի 1-ից, եթե կարանտինը մայիսի 31-ից հետո չերկարաձգվի։

Իսկ ահա Հունաստանը, որի զբոսաշրջությունը կորոնավիրուսից ամենաշատն է տուժել, հուլիսի 1-ից պատրաստվում է արտերկրից հյուրեր ընդունել։

Ի դեպ, Եվրահանձնաժողովը Եվրամիության անդամ երկրներում զբոսաշրջային ոլորտի վերականգման համար հատուկ փաստաթուղթ է կազմել՝ համապատասխան հակահամավարակային կարգավորումներով։ Օրինակ, ըստ փաստաթղթի՝ ուղևորներն ու ավիաընկերությունների աշխատակիցները պարտավոր են օդանավերում պաշտպանիչ դիմակներ կրել։ Այսպիսով, շենգենյան գոտում, հնարավոր է, շուտով զբոսաշրջային շարժ սկսվի։ Թե երբ կբացվեն Եվրոպայի սահմանները շենգենյան գոտուց դուրս, առայժմ հայտնի չէ։

Հավելենք, որ Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց, որ վաղվանից՝ մայիսի 15-ից, վերականգնվելու են ՌԴ-ից կանոնավոր չվերթները։ Արդեն հունիսից՝ վերականգնվելու են չվերթները դեպի Եվրոպա և Կատար։ Իսկ Ryan Air բյուջետային ավիաընկերությունը, որը վերջերս էր հայկական ավիաշուկա մուտք գործել, հուլիսի 1-ից վերսկսելու է չվերթների 40%-ը։ Դրանց թվում են նաև դեպի Հայաստան իրականացվող չվերթները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան