Մասնագիտական զարգացման համար դպրոցները չնչին գումարներ են ծախսում․ հետազոտություն

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Մասնագիտական զարգացման ծախսերը երեք տարվա ընթացքում կազմել են հանրապետության 39 դպրոցների բյուջեի 0,07 տոկոսը։ Այսինքն՝ այդ նպատակով ծախսվել է ընդամենը 5 միլիոն 350 հազար  դրամ։ Դպրոցներից 15-ը այս ընթացքում ոչ մի ծախս չի արել աշխատողների մասնագիտական զարգացման ուղղությամբ։  Նման եզրահանգումներ արվեցին «Դպրոցների ֆինանսական գործունեության մոնիթորինգի» զեկույցի ներկայացման և քննարկման շրջանակում։ Մոնիթորինգն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Մշտադիտարկումը և մեթոդաբանությունը քննարկվել և համաձայնեցվել է Հայաստանի Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության մասնագետների հետ:

Նշենք, որ մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են մարզային 40 դպրոցների բյուջեները, խորհուրդների որոշումները և գործունեությունը, աշակերտների  ծնողների կարծիքները և այլն:  

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դպրոցները բյուջեն լցնելու համար այլընտրանքային աղբյուրների հազվադեպ են դիմում։ Հետազոտված դպրոցների ընդհանուր բյուջեի 91,4 տոկոսը  հատկացվել է աշխատավարձերին, հարկերին և պարգևավճարներին։ Բյուջեի 5 տոկոսը ծախսվել է  ջեռուցման  համար, 1,3 տոկոսը՝ կոմունալ վճարումների։ Իսկ ահա մասնագիտական զարգացման համար երեք տարվա ընթացքում բյուջեից հատկացվել է ընդամենը 0,07 տոկոս։

Ուշագրավ է պատկերը նաև  ըստ հաստիքների աշխատավարձերի բաշխման։ Դպրոցները մանկավարժներին հատկացրել են բյուջեի  միջոցների 56 տոկոսը, ուսումնաօժանդակ անձնակազմին՝ 23 տոկոսը, , վարչական աշխատողներին՝ 12 տոկոսը, մանկավարժական հաստիքներին՝ 6 տոկոսը, հաշվապահներին՝ 2 տոկոսը, դաստիարակներին՝ 1 տոկոսը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ դպրոցների տնօրենները արտաբյուջետային հաշիվներ կուտակելու համար ոչ մի մոտիվացիա չունեն։ Մարզպետները կարող են մի դպրոցի կուտակած միջոցները վերցնել և տալ մեկ այլ դպրոցի։ Բացի այդ՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու դեպքում դպրոցը հայտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։

Աննա Բաբաջանյան