Բյուջե 2018թ.-ի թոփ 5 աճերն ու անկումները

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բյուջե 2018-ը արդեն իսկ հասցրել է արժանանալ տարբեր  բնորոշումների. եթե ընդդիմությունը պնդում է, որ սա  «աղքատության», «սողացող» բյուջե է, կառավարության ղեկավարն էլ հավաստիացնում է,  թե այն «հեռուն նայող»  բյուջե է: Թե այս բնորոշումներից որն է ավելի մոտ իրականությանը՝ թերևս կարելի է դատել  երկրի զարգացման կարևորագույն ոլորտների բյուջետային հատկացումները դիտարկելով: Factor.am-ն արդեն իսկ ներկայացրել է կրթությանն ու գիտությանը,   պաշտպանությանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ծախսերը: Ստորև անդրադառնանք 2018թ.-ի պետական բյուջեի հիմքում դրված ծախսային հոդվածների փոփոխություններին:

Պարզվում է, որ 2018թ.-ին ամենամեծ ծախսային աճն  արձանագրվելու  է տնտեսական հարաբերություններին ուղղված ծախսերի  մասով, որը կաճի 55 մլրդ դրամով (մոտ 115 մլն ԱՄՆ դոլար)` կազմելով 147.8 մլրդ դրամ (մոտ 307 մլն ԱՄՆ դոլար) 2017թ.-ի 92.8 մլրդ դրամի (մոտ 194 մլն ԱՄՆ դոլար) փոխարեն:

Տնտեսական հարաբերությունների վրա կատարվող ծախսերն ընդգրկում են մի շարք բնագավառներ` սկսած գյուղատնտեսությունից, տրանսպորտից, վառելիքային և էներգետիկ ոլորտներից, մինչև կապ և զբոսաշրջություն:

Ստացվում է հետաքրքիր զուգադիպություն. տնտեսական հարաբերությունների մեջ մտնող տրանսպորտի և վերջինիս ենթաբաժինը հանդիսացող ճանապարհային տրանսպորտի ծախսերն ամենաշատ աճ արձանագրած ծախսերի 5-րդ և 4-րդ հորիզոնականներում են հայտնվել: Տրանսպորտային ծախսերը 2018թ.-ի բյուջեով նախորդ տարվա համեմատությամբ աճելու են 31.8 մլրդ դրամով, իսկ ընդհանուր տրանսպորտային ծախսերը՝ 31 մլրդ դրամով (մոտ 65 մլն ԱՄՆ դոլար):

Ամենամեծ աճ արձանագրած ծախսերի մեջ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են հայտնվել ռազմական պաշտպանության ծախսերը` 36.2 մլրդ դրամ (մոտ 75 մլն նԱՄՆ դոլար) 2017թ.-ի պետական բյուջեի համեմատությամբ և ընդհանուր պաշտպանության ծախսերը 35.1 մլրդ դրամով` կազմելով 246.8 մլրդ դրամ (մոտ 514 մլն ԱՄՆ դոլար):

Եթե ամփոփելու լինենք  աճ գրանցած ծախսային խոշոր խմբերը և առանձին ենթահոդվածները, ապա կարելի է եզրակացնել, որ 2018թ.-ի բյուջետային ծախսերի աճի տրամաբանությունը հիմնվում է տնտեսական հարաբերությունների և պաշտպանության վրա, իսկ մյուս բոլոր բնագավառներում էական փոփոխություններ գրեթե չկան: Կարճ ասած` ճանապարհներ ենք կառուցելու և բանակն ենք հզորացնելու, իսկ թե սոցիալական ոլորտում ինչպիսի հիմնախնդիրների կբախվենք, գնաճն ինչպես կազդի նպաստառուների և կենսաթոշակ ստացողների կյանքի որակի վրա, արդյոք ինդեքսացիայի գաղափարը երբևէ կյանքի կկոչվի՝ բյուջեում գերակա հարցերի շարքին չեն դասվում:

 

2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի (ՊԲ) թոփ 5 ծախսային աճերը

2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի (ՊԲ) ծախսային աճերը

2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի (ՊԲ) ծախսային աճերը

Բյուջեի ամենախոշոր աճ գրանցած հոդվածներին հակադրվում են 5 ամենաշատ կրճատված ծախսային հոդվածները:

Առաջին հորիզոնականում է  Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների վրա ծախսվող գումարների կրճատումը` -22.5 մլրդ դրամ (մոտ 47 մլն ԱՄՆ դոլար), կամ 2017թ.-ի 43.5 մլրդ դրամից անկում մինչև 21.0 մլրդ դրամ:

Առաջին հորիզոնականում հայտնված ծախսային բաղադրիչն ընդգրկված է 2-րդ ամենաշատ կրճատված ծախսերի մեջ, այսինքն` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ» հոդվածով կրճատումը կազմում է -21.7 մլրդ դրամ (մոտ 45 մլն ԱՄՆ դոլար), կամ 2017թ.-ի 78.8 մլրդ դրամից անկում մինչև 57.1 մլրդ դրամ:

Ծախսերի կրճատման 3-5-րդ հորիզոնականում կենտրոնացել են առողջապահության ծախսերը: Երրորդ հորիզոնականում հայտնվելով` առողջապահությունը 2018թ.-ին քիչ կֆինանսավորվի 5.6 մլրդ դրամի չափով: 4-րդ հորիզոնականում հայտնվել են առողջապահության մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունները, որտեղ ծախսերը 11.3 մլրդ դրամից կրճատվել են մինչև 5.8 մլրդ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականում են գտնվում մասնագիտացված բժշկական ծառայությունները, որտեղ ծախսերը 8.6 մլրդ դրամից կրճատվել են մինչև 3.5 մլրդ դրամ:

Ամփոփելով ծախսերի կրճատման հնգյակը՝ կարող ենք ասել, որ ծախսերի լուրջ կրճատում հնարավոր է եղել իրականացնել երկու օղակներում` Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և Առողջապահության: Առաջին հատվածում քիչ թե շատ հիմնավորումներ կարելի է գտնել, սակայն առողջապահական ծառայությունների վրա կատարվող ծախսերի կրճատումը, առողջապահական օբյեկտների մասնավորեցումը և այլն, թույլ է տալիս եզրակացնել, որ առողջապահական ծախսերը կրճատում են մարդկանց տեղափոխելու համար մասնավոր առողջապահական ծառայությունների դաշտ, դա էլ բավական չէ՝ փորձում են նաև իրականացնել առողջության պարտադիր ապահովագրության ծրագիրը: Այսինքն` հետևողականորեն տարվում է մի քաղաքականություն, որ պետական առողջապահական ծառայություններից օգտվողների թիվը կրճատվի:

 

2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի (ՊԲ) թոփ 5 ծախսային անկումերը

2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի (ՊԲ) ծախսային անկումերը

2018թ.-ի ՀՀ պետական բյուջեի (ՊԲ) ծախսային անկումերը

Իսկ այս համատեքստում, կա արդյո՞ք 2018թ.-ին նախատեսվող 104 մլրդ դրամի (մոտ 216 մլն ԱՄՆ դոլար) ծախսերի աճի բաշխման տրամաբանություն, գերակայությունների հաջորդականություն, երկրի առջև ծառացած խնդիրների լուծման տրամաբանական շղթա՝ բավականին դժվար է ասել, քանի որ նման ձևով կազմված երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթը մի շարք հանրային մեծ կարևորություն ունեցող հիմնախնդիրների (աղքատություն, գործազրկություն, ցածր կենսաթոշակներ, նպաստներ և այլն) լուծում այդպես էլ չի տալու: 

   

Թ. Միքայելյան