100.000 դրամ բաժանել 550.000 ընտանիքի․ Մարուքյանի առաջարկը կառավարությանը՝ պոպուլիզմ, թե՞ անհրաժեշտ լուծում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ կրկնակի թոշակ: Ընդդիմադիր պատգամավորը նաև նշում է, թե որտեղից կարող են իշխանությունները վերցնել այդ գումարը:

«Փող կա, այդ փողը Կենտրոնական բանկի գանձապետական համապատասխան հաշվեհամարին դրված է, 300 մլրդ դրամից ավելի փող կա: Փառք Աստծո, Հայաստանն այս ճգնաժամի մեջ մտել է համապատասխան խնայողություններով»,- նշում է նա:

Էդմոն Մարուքյանը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման՝ Կառավարության կողմից իրականացվող աջակցության 14 միջոցառումները համարում է ոչ արդյունավետ: Նա այսօր հայտարարել է, որ այդ բոլոր ծրագրերով օգնությունը Հայաստանի ՀՆԱ-ի մեկ տոկոսն էլ չի կազմում:

«Ամենադյուրին ձևը մարդկանց փող բաժանելն է, որ մարդիկ այդ փողը ծախսեն ապրելու համար, վճարեն իրենց կոմունալները, և դա տնտեսության համար կշարժվի, տնտեսությունը կիսամեռած վիճակում կշնչի, մարդիկ էլ ծանր սոցիալական այս հարվածի տակ կկարողանան գոյատևել և հասնել ավելի լավ օրերի: Այսինքն՝ արձանագրում ենք, որ ամենալավ փորձը, որ աշխարհում կիրառվել է, մարդկանց տնետուն փող բաժանելն է, ուրիշ տարբերակ չկա»,- համոզված է Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշում է, թե ովքեր կարող են համարվել այդ աջակցության շահառուները: Ըստ նրա՝ Հայաստանում 650 հազար ընտանիքից պետք է առանձնացնել պետական և հանրային սեկտորի այն աշխատողներին, որոնց աշխատավարձում փոփոխություն չի եղել: Պատգամավորի հաշվարկներով՝ 150 հազար ընտանիք, այսպիսով, դուրս է գալիս ծրագրի շահառու լինելուց և աջակցության համար մնում է 500 հազար ընտանիք:

«Մենք առաջարկում ենք մայիս ամսից 100 մլրդ դրամ նախատեսել, որի 50 մլրդ դրամը բաժանել 500 հազար ընտանիքներին: Այսինքն՝ ամեն ընտանիքի 100 հազար դրամ կլինի: Բացի այդ՝ Հայաստանում մոտ 470 հազար թոշակառու: Առաջարկում ենք մնացած 50 մլրդ դրամով մեկ ամսվա հավելյալ թոշակ տալ բոլոր թոշակառուներին: Տակը որոշակի գումար կմնա, առաջարկում ենք դա ծախսել բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար: Այսինքն՝ 100 մլրդ դրամ մայիս ամսին պետք է բաժանվի ժողովրդին»,- հայտարարել է Մարուքյանը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Մարուքյանի առաջարկը պոպուլիստական է համարում՝ ասելով, որ եթե այս ծրագիրն իրականացվի, ապա ճգնաժամն ավելի կխորանա: Տնտեսագետի պնդմամբ՝ սա խնդիրների լուծման կարճաժամկետ ծրագիր է, որը վտանգի տակ է դնում երկարաժամկետ լուծումը:

«Այս տարի ունենալու ենք ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամ, արդեն կա կանխատեսում, որ լինելու է մինուս 2 տոկոս, հարկերի պակաս հավաքագրում է լինելու՝ -160 միլիարդ, բայց մենք առաջարկում ենք 100 միլիարդ դրամ մեր «սև օրվա» գումարից ծախսել՝ բոլորին մեկ ամիս գումար բաժանելով»,- ասում է Պարսյանը:

Էդմոն Մարուքյանն իր առաջարկությունը պոպուլիստական համարողներին ի պատասխան՝ նշում է, որ մեր երկիրը թեև այնքան հարուստ  չէ, ինչպես ԱՄՆ-ն, Դանիան, Գերմանիան, բայց Հայաստանն էլ պետք է իր ՀՆԱ-ի չափով համարժեք  օգնություն տա:

Սուրեն Պարսյանը, մինչդեռ, նկատում է, որ այս առաջարկության ռիսկերը կարող են հասնել մինչև անգամ այնտեղ, որ պետությունը բյուջետային ծախսեր կատարելու խնդիր ունենա, օրինակ՝ կենսաթոշակի վճարումը. «Այդ գումարը ծախսելով մայիս ամսին՝ որևէ սոցալական, տնտեսական խնդիր չենք լուծելու: Ավելին, այդ գումարը գնալու է, լցվի օլիգարխների սուպերմարկետների տերերի գրպանը: Այդ գումարով որևէ ընտանիք տնտեսական նախագիծ չի կարող անել»:

Տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ «սև օրվա» մասին է նշում, երբ հենց այս պահին շատ քաղաքացիներ կոմունալ վճարների և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու անհրաժեշտություն ունեն: Սուրեն Պարսյանը կարծում է, որ կոմունալ վճարումները կատարելու համար Կառավարությունը պետք է ընկերությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերի՝ այս ամիսների վարձավճարները մինչև վեց ամսվա ընթացքում վճարելու համար:

Իսկ ահա տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Էդմոն Մարուքյանի առաջարկած ծրագիրը տեղին է համարում: Նա կարծում է, որ այդ գումարի կարիքը շատերն ունեն:

«Այս աջակցությունը նվազագույնն է և անհրաժեշտ է: Մեր հասարակությունում շատ են եկամուտ չունեցողները կամ առաջին անհրաժեշտության խնդիրներ լուծողները: Դրա համար նրանք ունեն աջակցության մեծ կարիք, և այս պարագայում 100 միլիարդը թող բարդ չհնչի»,- ասում է նա:

Վարդան Բոստանջյանը հակված չէ կարծել, որ պետբյուջեից 100 միլիարդի հատկացումը կարող է անկառավարելի խնդիրներ առաջացնել։ Իսկ ի՞նչ անել, եթե վիրուսը չնահանջի և հաջորդ ամիս քաղաքացիները կրկին գումարի կարիք ունենան։

«Նման խնդիր կա, բայց, բոլոր պարագաներում, հայտնվել ենք ծանր վիճակում, որից պետք է դուրս գանք: 100 միլիարդը խոշոր գումար չէ, և այն մեծ փրկօղակ չի կարող լինել, բայց թույլ էլ չի տա, որ անդունդում հայտնվենք»,- կարծում է նա:

Վարդան Բոստանջյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Մարուքյանի առաջարկը Կառավարության հավանությանը չի արժանանա։

Իսկ ի՞նչ են մտածում Կառավարությունում ընդդիմադիր պատգամավորի առաջարկի շուրջ: Կառավարության ղեկավարի տեսակետը պարզելու համար դիմեցինք նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։ Նա նախ նշեց, որ տեղյակ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկից և խնդրեց սպասել, որպեսզի ծանոթանա և փոխանցի Կառավարության դիրքորոշումը։ Մի քանի ժամ անց, սակայն, ասաց, որ մայիսին յուրաքանչյուր ընտանիքի 100.000 դրամ բաժանելու՝ Մարուքյանի առաջարկը չի մեկնաբանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան