Հայրենի հողից հեռու` Ցեղասպանության վերքերի ցավը ավելի սուր է զգացվում. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուղերձը

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյու՛ռ հայություն,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Համամարդկային ոճրագործությունից, 20-րդ դարի առաջին ահեղ ցեղասպանությունից անցել է 105 տարի: Մեծ եղեռնը դարձավ միլիոնավոր մարդկային ողբերգությունների, կորսված հայրենիքի և մշակութային ժառանգության, խեղված ճակատագրերի արյունոտ էջ: Այդ էջը մեր հիշողության և պահանջատիրության մեջ մնալու է առհավետ՝ զգոն ու մշտարթուն պահելով մեզ բոլոր մարտահրավերների առջև: Այս ընթացքում մենք ակամա վերածվել ենք համաշխարհային ազգի, որի կենտրոնը Հայաստանն է: Վերահաստատելով պետականությունը և ազատագրելով Արցախը` մեր ինքնությունն այլևս զոհի չէ, այլ պետականակենտրոն մարդու, որի կրողները հպարտ են իրենց ծագմամբ, պատմությամբ և նախնիներով: Այն նախնիներով, որ մոխիրների ու ավերակների, մեր պատմական հայրենիքի մի փոքր կտորի վրա պետություն կերտեցին, Դեր Զորի անապատներին հաղթեցին կյանքի հանդեպ պայքարով, հասան անգամ օվկիանոսից այն կողմ ու հայրենիքն իրենց հոգում տարան ամենուր, չմոռացան պատմական արդարության և սեփական վրեժխնդրության մասին:

Այս օրը յուրահատուկ նշանակություն ունի սփյուռքի մեր հայրենակիցների համար: Բնակվելով հայրենի հողից հեռու` Ցեղասպանության վերքերի ցավը ավելի սուր է զգացվում: Դա կորստի ու անպատժելիության, չդատապարտվածության ու ժխտման ցավն է, և սփյուռքի մեր նվիրյալ կառույցները, կազմակերպություններն ու անհատները Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային դատարապտման և ցեղասպանությունների կանխարգելման գործում առաջին գծում են: Նրանց մեծ ջանքերի և անմնացորդ նվիրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն օրակարգային հարցերից մեկը գրանցել է մեծ առաջընթաց:

Այս դժվարին ճանապարհին, ինչպես համահայկական նշանակության ցանկացած հարցի պարագայում, մենք միասնական են կամքով և գործով: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Հայ Դատի գործընթացում ներգրավված անցյալի ու ներկայի բոլոր սփյուռքյան նվիրյալներին:

Խոնարհվելով մեր անմեղ զոհերի անմար հիշատակի առջև` ևս մեկ անգամ հաստատում ենք, որ հայ ազգը՝ համախմբված մեր պետականության շուրջ, անհաղթելի է: Կորոնավիրուսի համաշխարհային ընդգրկմամբ պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցկացնել այլ ձևաչափով: Իհարկե, տասնամյակներ շարունակ մեզնից յուրաքանչյուրի մղումն ու պարտքն է եղել ֆիզիկապես գտնվել հայրենիքում, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհել և աղոթք հնչեցնել, սփյուռքում կազմակերպել բազմահազարանոց խաղաղ երթեր և հավաքներ: Այս անգամ մեր ուխտագնացությունը Ծիծեռնակաբերդ կլինի հեռավար: Սփյուռքի մեր այն հայրենակիցները, որոնք այսօր՝ հայաստանյան ժամանակով ժամը 08:00-ից սկսած հաղորդագրությամբ իրենց անուն ազգանունն են ուղարկում 0037433191500 համարին, ժամը 22:00-ին մեկնարկող գեղարվեստական ծրագրի ողջ ընթացքում՝ մինչ լուսաբաց, իրենց անունների արտացոլանքը կգտնեն հուշահամալիրի սյուներին:

Ահա այսպես, մտքով և հոգով մենք դարձյալ կհավաքվենք հայրենիքում, դարձյալ կխնկարկենք մեր սրբադասված նահատակների համար, և նոր վճռականությամբ կլիցքավորվենք հանուն արդարության հաստատման պայքարի»: