Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ․ մամուլի ազատության տարեկան զեկույցում Հայաստանը 61-րդ տեղում է

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով 61-րդ տեղում է։ «Մամուլի ազատությունն աշխարհում 2020 թվականին» տարեկան զեկույցում հայկական մեդիադաշտը բնութագրվում է հետևյալ կերպ․ «Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ»:

Այս մասին տեղեկանում ենք Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության պաշտոնական կայքից։ Որպես հայկական մամուլին տրվող բնութագիր զեկույցի հեղինակները գրում են․ «Լրատվական բազմազանությունը երկրում ծաղկում է, սակայն Հայաստանում 2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը չի կարողացել հաղթահարել լրատվական դաշտում առկա բևեռացումը։ Գործող հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերին: Լրագրողական անկախության և լրատվամիջոցների պատկանելության թափանցիկությանը հասնելու համար դեռ շատ անելիք կա։ Մտահոգություններ են առկա՝ կապված լրագրողների դեմ դատական գործընթացների, ինչպես նաև կեղծ լուրերի դեմ պայքարում որոշակի անհամաչափության հետ: Անվտանգության ուժերի ներգրավումը ապատեղեկատվության դեմ պայքարում, սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի ձերբակալությունները, ինչպես նաև առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախապես քննարկման՝ ոլորտին վերաբերող օրենքներն ընդունելու փորձերը ևս մտահոգիչ են»։

Զեկույցի հեղինակները մատնանշում են, որ հայկական լրատվադաշտում գնալով ավելի նշանակալի դեր է ստանում հետաքննական լրագրությունը՝ լուրջ տեղ զբաղեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի համապետական արշավում։

Զեկույցի համաձայն՝ հարևան Վրաստանը մամուլի ազատությամբ Հայաստանից 1 հորիզոնականով է առաջ (60-րդ հորիզոնական)։ Վրացական մամուլը զեկույցի հեղինակների կողմից բնութագրվել է այսպես․ «Բազմակարծիք, սակայն դեռ ոչ անկախ»։ Թուրքական մամուլը զեկույցում 154-րդ հորիզոնականում է, իսկ ադրբեջանականը՝ հայկականին զիջում է ամբողջ 107 կետով՝ զբաղեցնելով 168-րդ հորիզոնականը։ Զեկույցում Ադրբեջանի մամուլի ազատությունը նկարագրվում է հետևյալ ձևակերպմամբ․ «Հույսն արագ խորտակվեց»։

Զեկույցի հեղինակներն ադրբեջանական մամուլի մասն գրում են․ «2014 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևը անողոք պատերազմ է մղում իր քննադատների դեմ: Անկախ լրագրողներն ու բլոգերները ազատազրկվում են աբսուրդային բնույթի մեղադրանքների հիման վրա, եթե տեղի չեն տալիս շանտաժին և հալածանքներին, կամ էլ չեն ընդունում իրենց առաջարկվող կաշառքը»։

Մամուլի ազատությամբ 173-րդ տեղում գտնվող Իրանը զեկույցում ներկայացվում է որպես վերջին 40 տարում լրագրողների նկատմամբ ամենամեծ ճնշումներ գործադրող երկրներից մեկը։ 149-րդ հորիզոնականում գտնվող Ռուսաստանի մեդիադաշտն էլ նկարագրվում է որպես «հեղձուցիչ միջավայր» անկախ լրագրողների համար։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցի տվյալներով՝ ամենաանազատ մամուլը Հյուսիսային Կորեայինն է։ Նախավերջին՝ 179-րդ հորիզոնականում էլ Թուրքմենստանն է։

 

Նելլի Մելքոնյան