Մարգարիտա Գրիգորյանի հետ «Առաջին ալիքը» լքում է նաև Պետրոս Ղազարյանը. հայտնի են նրանց փոխարինողների անունները

Լուրեր

14.03.2025 | 00:51
Սիրիայում մենք հայ համայնք ունենք, որի ճակատագրով անհանգստացած ենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2025 | 00:44
Ուզում ենք ունենալ այլընտրանքների «մենյու»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2025 | 00:38
Փաշինյանի մեսիջը՝ թուրք հասարակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2025 | 00:34
Փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որ խաղաղությունը չերևա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 23:53
Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» չկա․ նման հարցը մեզ համար քննարկելի չէ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 23:49
Բաքվում տեղի ունեցող դատավարությունները բեմականացված են, կիրառվում են խոշտանգումներ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 23:41
Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 23:35
Թուրքիայի հետ կապերի կարգավորումը ժամանակի հարց է․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 23:28
Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Մակրոն
13.03.2025 | 22:58
Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է ու Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 22:49
Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է, մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ուրանալ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 22:43
Պետք է սահմանազատում իրականացնել պատմության ու այսօրվա միջև․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 22:33
Համաձայն չեմ, երբ ասում են՝ ՀՀ- Թուրքիա հարաբերություններում արդյունք չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2025 | 22:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.03.2025 | 22:03
Բաքվում շինծու գործերով դատական նիստին Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանն ու այլք պատասխանել են հարցերի
Բոլորը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ափսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։

«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում: