Թուրքիայի հետ կապերի կարգավորումը ժամանակի հարց է․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

Այն ժամանակներում, երբ օրակարգում էր, որ պետք է շփումներ լինեն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ինքնին փաստը, որ նման շփում է տեղի ունենում, կարող էր շատ բարդ արձագանք ունենալ սոցիալական ցանցերում և այլն։ Բնականաբար, հանրության արձագանքն էլ որոշակիորեն կաշկանդում է նաև այդ հանրության կողմից ընտրված իշխանությանը։ Այս մասին թոուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց հիմա ես դա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, շատ պարզ մի բան նշեմ, որը կարող է առաջին հայացքից պարզունակ թվալ, բայց խորհրդանշական, որ օրինակ, երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, և իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում, ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները: Ես նայում և զարմանում եմ: Բայց հիմա կարող է թվալ՝ լավ, Ֆեյսբուքի լայքերն ենք քննարկում, բայց էլի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք: Օրինակ, մեր առաջին հանդիպումն այդպիսին չէր, այլ ընդհակառակը՝ հիմնականում նեգատիվ ֆոնով էր նույնիսկ հանդիպման փաստը, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը նման հանդիպում ունենա և այլն: Այսինքն՝ նկատի ունեմ շատ բարդույթներ արդեն իսկ հաղթահարված են, որը պրակտիկ առումով վիճակագրության մեջ չի արտահայտվում՝ առևտրաշրջանառության և այլն, բայց դա շատ կարևոր բան է: Եվ ես դա ձեռքբերում եմ համարում, ուղիղ պետք է ասեմ։ Ես դա ձեռքբերում եմ համարում և նաև սա է պատճառը, որ ես հոռետեսներին ասում եմ՝ վաղ է արձանագրել այս ուղղության և այս քաղաքականության ձախողման մասին։

Ավելին ասեմ՝ համոզված եմ, որ եթե մենք հետևողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցն այն չի լինելու՝ կլինի կարգավորում, թե չէ: Հարցը լինելու է՝ ե՞րբ կլինի կարգավորում: Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց, որն ամենատարբեր հանգամանքներով, իհարկե, կազդվի: Կարող է այդ կարգավորումը հետաձգվի ևս երեք ամսով, ևս վեց ամսով, ևս մի տարով: Բայց այսօր արդեն իմ ընկալումն այն է, որ դա ժամանակի հարց է, և մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք և առաջինը՝ առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ։ Եթե մենք շատ կոնկրետ դիտավորյալ վնասներ չհասցնենք այս գործընթացին, փոխադարձաբար, իմ կարծիքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է»,- ասել է Փաշինյանը: