Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» չկա․ նման հարցը մեզ համար քննարկելի չէ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արևմտյան Ադրբեջան»։ Եվ Ադրբեջանն «արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%-ը և մեզ հրավիրում է քննարկել «արևմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70 %-ն անվանելով «արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք, որ Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա։ Եթե ուզում ենք արևմտյան Ադրբեջան փնտրել, արևմտյան Ադրբեջան կամ տեսնել, ցույց տալ՝ արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բացթողում, բայց ես նկատի ունեմ՝ մենք կարող ենք քարտեզի վրա նայել և ասել, թե որն է արևմտյան Ադրբեջանը։ Այստեղ է արևմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախիջևանը կարելի է արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։

Նկատի ունեմ՝ նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ-որ հարց քննարկել, բայց նորից եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ն անվանում են «արևմտյան Ադրբեջան»։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, չի կարող, որևէ երկրի համար քննարկելի չէ, որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել»,- ասել է վարչապետը։