Փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որ խաղաղությունը չերևա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես այդ ձևակերպման հետ ուզում եմ չհամաձայնվել, որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում։ Ես կասեմ, որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով, որպեսզի այդ խաղաղությունը չերևա։ Այս մասին թուրք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շատ կարևոր հենասյուներ դրվել են։ Որո՞նք են այդ հենասյուները, մեկը ես արդեն նշեցի։

Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, պայմանավորվել են, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Սա այն է, ինչ հորիզոնում պետք է երևա։ Ավելին ասեմ, խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածներում վերարձանագրվել է այս իրողությունը, արձանագրել են, որ չունեն միմյանցից տարածքային պահանջներ և փոխադարձաբար պարտավորվում են նման տարածքային պահանջներ չներկայացնել ապագայում։ Սա շատ հստակ երևում է հորիզոնում, բայց հիմա Դուք կհարցնեք, իսկ ո՞րն է ծխածածկույթը։ Ծխածածկույթն «արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն է, որովհետև երբ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն չպետք է լինի «արևմտյան Ադրբեջանի» խոսույթ։

Ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայնդեպս մեր ընկալումն է այդպիսին, զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում, որովհետև մենք արդեն չորս տարի բանակցում ենք խաղաղության պրոցեսի վերաբերյալ և ունենք արդյունքներ: Արդեն իսկ ասել եմ, մենք դա չենք արձանագրում, անընդհատ կենտրոնացած ենք խաղաղության համաձայնագրի վրա, որն իհարկե կարևոր անկյունաքարային բան է, բայց այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են միջազգային փաստաթուղթ և վավերացրել են երկու երկրներում, դա արդեն իսկ կայացած փաստ է և կայացած իրողություն: Ավելին, մենք սահմանազատված սահմանային հատվածներ ունենք: Եվ այստեղ է խնդիրը՝ այս կետից ինչ ճանապարհով ենք գնում: Ես, եթե ուշադիր էիք, ասացի, որ եթե հետևողական լինենք մենք մեր ջանքերում՝ արդեն իսկ այդ ճանապարհը, այդ նախագիծը սեղանին է, մնում է այդ նախագծից չհրաժարվել։ Մեզ ըստ էության շատ նոր բան կառուցել այս փուլում պետք չէ, անհրաժեշտ է ընդամենը այն, ինչ արձանագրված է, դա չոչնչացնել։ Սրա մասին է խոսքը»,- ասել է վարչապետը։