Բաքվում շինծու գործերով դատական նիստին Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանն ու այլք պատասխանել են հարցերի

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաներ շինծու գործերով հերթական դատական նիստը՝  դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Հարցերի են պատասխանել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մյուս գերիներից Մելիքսեթ Փաշայանն ու Մադաթ Բաբայանը։

Այսօրվա դատական նիստին սկսվել է մեղադրական եզրակացության հետ կապված փաստաթղթերի քննությունը։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 14-ին։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու քրեական գործերով դատավարությունը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Այսօր հայտնի դարձավ, որ 23 օր հացադուլի մեջ գտնվող Վարդանյանը դադարեցրել է այն։ Այսօր հրապարակվել է ընտանիքի միջոցով նրա փոխանցած ձայնային հաղորդագրությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի