Ընտանեկան բռնության 56 ահազանգ՝ 1 ամսում․ կարանտինից հետո՝ մարտի 16-ից, դեպքերը կրկնապատկվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2024 | 10:41
Ձյան շերտի հաստությունը մինչև 30 սմ․ ՀՀ որոշ շրջաններում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում
27.11.2024 | 10:33
Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
27.11.2024 | 10:16
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 27-ի դրությամբ
27.11.2024 | 10:01
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.11.2024 | 09:46
Հրդեհ Բալահովիտ գյուղի մանկապարտեզում
27.11.2024 | 09:32
Ձյուն, բուք, մառախուղ․ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
26.11.2024 | 23:20
Ադրբեջանում պահեստազորի սպաները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց հասանելիք վճարումները
26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
26.11.2024 | 22:40
ՌԴ ՊՆ-ն Կուրսկի շրջանում ընկած ամերիկյան ATACMS-ի բեկորներ է ցուցադրել
26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
Բոլորը

Այս օրերին, երբ իշխանությունները հորդորում են տանը մնալ, հարց է ծագում․ արդյոք տունը ամենաապահով վա՛յրն է։ Պարզվում է՝ ոչ միշտ։

Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած՝ ՄԻՊ-ին հասցեագրվել է բռնության վերաբերյալ 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Բացի այդ, դեպքերից շատերն ունեն լատենտային՝ թաքնված բնույթ։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ կարանտինի օրերին երկար ժամանակ միասին նույն վայրում գտնվելն ավելացում է սթրեսը, ինչն էլ կարող է բռնության կտրուկ աճի հանգեցնել։

«Այստեղ պետք է դիտարկենք 2 տարբեր սպեցիֆիկաներ․ առաջինը՝ հեռախոսազանգերի հնարավորության սահմանափակումն է, որն առկա է տարբեր ընտանիքներում, մասնավորապես՝ բոլորը տանն են և դժվար է մոտենալ հեռախոսին ու զանգահարել իրավապաշտպան կառույցին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների սղությունը, որը ևս խոչընդոտ է հանդիսանում ընատանեկան բռնության ենթարկված անձին՝ հասնել որևէ տեղ, որտեղ կարելի է աջակցություն ստանալ»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Հայաստանում Կանանց աջակցման կենտրոնի տվյալներով՝ մարտին թեժ գծին կատարված հեռախոսազանգերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 26-ով։ Առաջնային 86 զանգից 56-ն ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել։ Զարուհի Հովհաննիսյանը նշում է․ եթե «ոչ արտակարգ» պայմաններում բռնության ենթարկվողը կարող էր որոշ ժամանակ բռնարարից հեռու լինել, ապա այժմ այդ հնարավորությունը սահմանափակված է։

«Կան դեպքեր, երբ ընտանեկան բռնության ենթարկված անձինք դուրս են գալիս այդ տարածքից և, ուղղակի հայտնվելով փոողոցներում, մոտենում առաջին իսկ պատահած ոստիկանին։ Ուստի շատ կարևոր է, որ ոստիկանները ձեռքի տակ ունենան ուղեցույցներ և առավել էֆեկտիվ ուղղորդումներ իրականացնեն ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց համար»,- ասում է իրավապաշտպանը։

Օրերս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց․ ստեղծվել է համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որը զբաղվելու է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերով։ ՄԻՊ-ը նշում է․ խնդիրը լուրջ է հատկապես մարզերում։ 2019-ն ամփոփող զեկույցի համաձայն՝ Հայաստանում ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների ընդհանուր թիվը 2018-ի համեմատ կրկնապատկվել է։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում գորոծող սահմանափակումներն ընտանեկան բռնության դեպքերի թիվն ավելացրել են ոչ միայն Հայաստանում։

Փորրձենք հասկանալ՝ ինչպիսին է դրությունն այլ երկրներում։ Օրինակ՝ Արգենտինայում, որտեղ մարտի 20-ից կարանտին է, ընտանեկան բռնության դեպքերով ահազանգերի թիվն աճել է 25%-ով։ Կիպրոսում ու Սինգապուրում թեժ գծի զանգերն ավելացել են համապատասխանաբար 30 և 33%-ով։ Իսկ ահա կարանտինային խիստ սահմանափակումներ ունեցող Իսպանիայում չեն տուգանում այն կանանց, որոնք տանից դուրս են եկել բռնության դեպքի մասին ահազանգելու նպատակով։ Իսպանիայում կարանտինի միայն առաջին 2 շաբաթվա ընթացքում թեժ գծի զանգերն ավելացել են 12․4%-ով։ Ֆրանսիայում, որտեղ ամեն տարի 219 հազար կին է ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկվում, ընտանեկան բռնությունն աճել է 30%-ով։ Միայն Փարիզում՝ նման դեպքերի 36% աճ է գրանցվել։ Իտալիայում, որը կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, մարտի առաջին 2 շաբաթներին թեժ գծի զանգերը հետաքրիքր կերպով պակասել են 55%-ով։ Փոխարենը՝ավելացել են նամակները։ Բրազիլիայում ընտանեկան բռնության դեպքերն աճել են 40-50%-ով։

Կորոնավիրուսի ամենամեծաթիվ՝ 600 հազարից ավելի վարակակիր ունեցող ԱՄՆ-ն վերջին շաբաթներին ընտանեկան բռնության 35% աճ է արձանագրել։ Իսկ ահա ամենաուշագրավ տվյալները Չինաստանի Հյուբեյ նահանգինն են, որտեղ էլ կորոնավիրուսը հայտնաբերվել էր։ Այնտեղ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են 3 անգամ։ Օրինակ՝ նախորդ տարվա փետրվարին գրանցված 47 դեպքն այս տարի 162 է դարձել։ Թվերը մտահոգիչ են նաև Միացյալ Թագավորությունում։ Այստեղ ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող ամենամեծ բարեգործական կազմակերպությունը մեկ օրում ստացվող զանգերի աննախադեպ՝ 700%-անոց աճ է գրանցել։

Կորոնավիրուսային պանդեմիայի օրերին ընտանեկան բռնության թեման մինչև անգամ Հռոմի պապին է անհանգստացրել։ Նա առաջարկել է աղոթել ու պաշտպանել նրանց, ովքեր այս օրերին նման իրավիճակում են հայտնվել։ Թեմային անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը․ »Շատ կանանց ու աղջիկների համար բռնության սպառնալիքն ամենամեծն է հենց այնտեղ, որտեղ նրանք պետք է ամենաաապահովը լինեն՝ իրենց տանը։ Արգելափակումներն ու կարանտինը կորոնավիրուսը դադարեցնելու համար կարևոր են, սակայն դրանք կարող են կանանց թակարդի մեջ գցել բռնության հակված զուգընկերոջ հետ։ Դրա համար այսօր նոր կոչ եմ անում՝ տանը և աշխարհի բոլոր տներում խաղաղության համար»։

Ի դեպ, ՄԱԿ-ի տվյալներով՝ նախորդ տարում աշխարհում 15-49 տարեկան 243 միլիոն կին է զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվել։ Եվ սրանք միայն գրանցված դեպքերն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան