Իշխանության ազնիվ խոսքին չեմ հավատում, որ օրենքը չի միջամտում մարդու անձնական կյանքին. Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

-Պարոն Իշխանյան, երեկ ամբողջությամբ ընդունվեց տեղորոշման և զանգերի ֆիքսման վերաբերյալ նախագիծը։ Ի՞նչ եք կարծում՝ սրա արդյունքում ինչ ենք ունենալու, հիմնական խնդիրը ո՞րն եք համարում։

-Նախ՝ կուզեի խոսել մի կարևոր արժեքի մասին, որը կոչվում է մարդու իրավունքներ։ Եվ Հայաստանը որդեգրել է այդ արժեքը. ժողովրդավարություն, իրավական պետություն, որոնցից ածանցվում են մարդու իրավունքները։ Իսկ մարդու իրավունքների հիմնական առանցքն անձնական կյանքն է, որին պետությունն իրավունք չունի միջամտելու։ Այդ արժեքն ընդունվում է այն երկրներում, որոնք որդեգրել են ժողովրդավարությունը։ Եթե ժողովրդավարական երկիր է, ապա ամեն դեպքում հասարակությունը չի վստահում պետությանը, այսինքն, չի վստահում, որ պետությունն իր անձնական կյանքին պետք է միջամտի։ Նա ընտրում է իշխանություն, ասում է՝ ես քեզ ընտրել եմ որոշ ժամանակով, բայց դու իրավունք չունես անելու այս, այս քայլերը։ Եվ հիմա այս օրենքը հակասում է այդ ամենակարևոր սկզբունքին։ Փաստորեն, այս օրենքով ես, քաղաքացին անընդհատ գտնվելու է պետության վերահսկողության տակ։ Չնայած իշխանությունը պնդում է, որ հեռախոսազանգերի բովանդակությունը չի վերահսկվելու, բայց ես իրավունք ունեմ չվստահելու նույնիսկ ամենաժողովրդավարական իշխանություններին։ Ես ի՞նչ երաշխիք ունեմ, որ այս տոտալ վերահսկողությունը չի լինելու իմ ցանկացած քայլի նկատմամբ։

-Իշխող ուժից ասում են, որ արտակարգ դրության այս պայմաններում սա անհրաժեշտ օրենք է և եթե ցանկանային հեռախոսազանգերի բովանդակությունը վեր հանել, դա կարող էին անել այլ միջոցներով, ոչ թե հրապարակային նախագիծ բերելով։

-Ես իրավունք ունեմ չհավատալ իշխանությանը։ Ի՞նչ երաշխիք ունեմ, որ նրանք ճիշտ են ասում։ Իշխանության ազնիվ խոսքի վրա՞ հավատամ. դրան որևէ մեկը չի հավատում։ Եթե հավատացողներ կան, դրանք հավատացյալներ են։ Ինձ համար բացարձակապես հաճելի չէ, որ անընդհատ զգամ, որ մի աչք ինձ հետևում է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան