«Պետք է իրական պրոբլեմները բացահայտել, ոչ թե շռնդալից հայտարարել, թե բնակչության այս մասն արդեն գոհ է»․ Բագրատ Ասատրյանը՝ վարչապետին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Factor.am-ի հետ զրույցում ոչ ամբողջական է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր հնչեցրած տնտեսական ցուցանիշները։ «Հայաստանը մնում է գորշ գույնով ներկված, որտեղ անհանգստությունը, դժգոհությունը, ապագան չտեսնելը որոշիչ է և որի արտահայտությունը արտագաղթն է»,-շեշտեց Բագրատ Ասատրյանը։

Նշենք, որ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե սոցոլոգիական հարցումներով` 2016 թվականի սեպտեմբերի նկատմամբ բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը 4 տոկոսով ավելացել է, իսկ վիճակի վատացում զգացող քաղաքացիների թիվը նվազել է մոտ 8 տոկոսով։ «Պետք է իրական պրոբլեմները բացահայտել, ոչ թե շռնդալից հայտարարել, թե բնակչության այս մասն արդեն գոհ է, մենք էլ նստենք ու ասենք՝ մեր առաջնորդի կենացը, որը մեզ ուղի է ցույց տվել դեպի պայծառ ապագա»,- ընդգծեց ԿԲ նախկին նախագահը։

Բագրատ Ասատրյանը մատնանշեց, որ թեև վերջին տարիներին տնտեսության զարգացման դրական միտումն էր արտահանման առաջանցիկ տեմպը ներմուծումների հանդեպ, այս տարի հակառակ դինամիկան է գրանցվել․ «Հետաքրքիր է, որ տնտեսական ներկա աճի պարագայում մենք կորցրեցինք այս երևույթը»։

Բյուջե 2018-ում ԿԲ նախկին նախագահը ստեղծված իրավիճակի հստակ գնահատական, վերլուծություն չի տեսնում։ «Իհարկե ինչ-որ փոփոխություններ եղել են։ Սակայն այս իշխանությունների փառապանծ գործունեության արդյունքում մեր պետական պարտքը ավելացավ ավելի քան 4 անգամ։ Տնտեսական արդյունք այդ պարտքը չունեցավ։ Արդյունքում, ցավոք, մենք ՀՆԱ-ի կրճատում ունեցանք։ Մինչդեռ արդյունավետ պարտքը պետք է հանգեցներ ՀՆԱ-ի ավելացմանը։ Այս իշխանությունների գործունեության արդյունքում ՀՆԱ-ի 10 տոկոս կրճատում ենք ունեցել»։

Ըստ տնտեսագետի՝ եթե մենք հաջորդ տարի էլ ենք ակնկալում այս մակարդակի տնտեսական աճ, ապա դա Հայաստանում որակական տեղաշարժերի առիթ չի կարող տալ և չի կարող կանխել արտագաղթը։ «Այս ֆոնին հայտարարությունը, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 4 մլն է լինելու, դատարկաբանություն և ցինիզմ է, այլ կերպ չեմ կարող սա անվանել։ Ոչ մենաշնորհների խնդիր են լուծել, ոչ կոռուցիայի։ 10 հազարանոց ընտրություններով վերացրեցի՞ք կոռուպցիան Հայաստանում»,- հարցադրում արեց նախկին պաշտոնյան։

Աշխատավարձերն ու թոշակները չբարձարցնելու որոշումը ևս, ըստ Բագրատ Ասատրյանի, սխալ է։ «Կարևորագույն խնդիրը աղքատության բարձր մակարդակն է։ Աղքատ հասարակությունը ի վիճակի չէ որևէ զարգացում երաշխավորել։ Պետք է գտնել անգամ շատ քիչ միջոցը և փոքր բարձրացում անել։ Ամենակարևորը՝ մարդկանց պետք է հույս տալ, որ այս գորոծունեության արդյունքում դրական տեղաշարժ լինելու է»,- եզրափակեց տնտեսագետը։

Մանրամասները դիտեք ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ հարցազրույցում։

Մարինե Խառատյան