Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ի՞նչ կլինի հանրաքվեի ճակատագիրը․ մեկնաբանում է սահմանադրագետը

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և՛ կարող է հետաձգվել, և՛ չեղարկվել։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ ընդգծելով, որ դա կախված է կառավարության որոշումից։

«Չնայած օրենսդրությամբ նման հիմքեր չկան նախատեսված՝ հետաձգելու կամ չեղարկելու վերաբերյալ, այնուամենայնիվ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում։ Բայց արտակարգ դրություննունի սկիզբ և վերջ, ավարտվելուց հետո կարող են այդ միջոցառումներնանցկացնել»։

Վարդան Այվազյանը ներրկայացրեց, թե որ դեպքերում է հայտարարվում արտակարգ դրություն։

«Արտակարգ դրությունը սահմաանդրությամբ նախատեսվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում։ Ազգային ժողովն իրավունքի ուժով անհապաղ հրավիրում է արտահերթ նիստ, որպեսզի կամ հաստատի արտակարգ ռեժիմը, կամ վերացնի»։

Մասնագետի խոսքով՝ արտակարգ դրություն կարող են սահմանել նաև համաճարակի դեպքում Հանրապետության որոշ շրջաններում կամ ամբողջ Հանրապետությունում։

«Սահմանափակվում են քաղաքացիների իրավունքները, խոսքը առավելապես վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին, հավաքներ անցկացնելու իրավունքին, ընտրություններ, հանրաքվեներ․․․։ Եթե սահմանադրական կարգին սպառնացող որոշակի խմնդիր կա, կարող է սահմանափակվել խոսքի ազատության իրավունքը, կուսակցությունների գործունեությունը, բայց քանի որ այժմ խոսքը  համաճարակի մասին է, ենթադրվում է, որ դրա կապակցությամբ ազատ տեղաշարժի իրավունքը կսահմանափակվի։ Բոլոր դեպքերում սահմանափակվող օրավունքների ցանկը կառավարությունն է որոշում արտակարգ դրության մասին որոշմամբ, եթե որոշում եղավ, որ նաև հանրաքվեն չի անցկացվելու, չի անցկացվի»,- նշեց Վարդան Այվազյանը։

Հիշեցնենք որ այսօր՝ ժամը 15։00-ին, Կառավարության արտահերթ նիստ կգումարվի, որի ժամանակ, ըստ ամենայնի, որոշում կկայացվի արտակարգ դրություն հայտարարել։ Նիստը կլինի դռնբաց և ուղիղ եթերում կհեռարձակվի, ընթացքին կարող եք հետևել Factor TV-ի եթերում։

Անժելա Պողոսյան