Նոր Սահմանադրությամբ ամրագրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և դատապարտել 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ չորս կուսակցություններ և 3 անհատներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է.

«Նոր Սահմանադրությամբ ամրագրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և դատապարտել 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը

Լրանում է բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի 99-ամյակը:
Թեպետ այդ պայմանագիրը կնքման պահից ապօրինի և անվավեր էր (տես՝ Պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 53), սակայն մինչ օրս շարունակում է մնալ որպես ՀՀ տարածքի մեծ մասի բռնակցման հիմք:
ԽՍՀՄ-ի լուծարումից հետո իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լուռ համաձայնությամբ փաստացի ճանաչել այդ ապօրինի ու անվավեր պայմանագիրը՝ չկարողանալով լուծել իր պետական սահմանների, տարածքային ամբողջականության և պետական անվտանգության խնդիրները:

Նման մոտեցումը բացառում է ազգային և անկախ հայկական պետություն կառուցելու հեռանկարը:

Այս փակուղուց դուրս գալու և ազգային պետականության ապագան երաշխավորելու համար գործող իշխանությանը կոչ ենք անում.
Մինչև տարեվերջ կազմակերպել նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու համաժողովրդական գործընթաց՝ դրա նախաբանում նշելով հետևյալ դրույթը, որը մասնակիորեն առկա է ՀՀ անկախության հռչակագրում. «Հայաստանի Հանրապետությունը, որպես 1918-1920 թթ․Հայաստանի Հանրապետության իրավահաջորդ, զարգացնում, ընդլայնում և խորացնում է 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»:

Հայաստանի Հանրապետության անունից ընդունել հայտարարություն, որտեղ.
Ա. դատապարտել 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը, որը ոտնահարել է միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետության իրավունքները, մասնատել ու բռնակցել է նրա օրինական տարածքները,

Բ. ընդգծել, որ 1920-1921 թթ. բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան իրականացրել են Հայաստանի Հանրապետության բռնազավթման և բռնակցման գործողություններ, այդ թվում՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և դրանից ածանցվող՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի կնքումը, որոնք հակասում են միջազգային իրավունքին, ուստի այդ պայմանագրերը կնքման պահից ապօրինի են և անվավեր,

Գ. արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1991 թ. ԽՍՀՄ-ի լուծարումը, ըստ միջազգային իրավունքի, եղել է բռնազավթված և բռնակցված տարածք,

Դ. ընդգծել, որ ԽՍՀՄ լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում նրա ինքնիշխանության վերականգնումը թերի է, քանի որ դա տեղի է ունեցել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լոկ այն մասի վրա, որը ներկայումս փաստացի գտնվում է նրա իրավազորության ներքո,

Ե. կոչ անել Ռուսաստանի Դաշնությանը, որ մինչև 2021 թ. մարտի 16-ը դատապարտի իր իրավանախորդ ՌԽՖՍՀ-ի կնքած 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և սկսի դրա հետևանքների վերացման իրավաքաղաքական գործընթաց:

«Ժառանգություն» կուսակցություն
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան»