Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող B61 տեսակի 50 միջուկային ռումբ է տեղակայված

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ. դրությամբ աշխարհի 14 երկրներում գտնվող 107 կենտրոններում 15.000 միջուկային զենք է տեղակայված: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) հետազոտական ծառայությունների վարչության անցկացրած հետազոտության արդյունքում. փոխանցում է ermenihaber-ը:

Նշյալ վարչությունը միջուկային զենքերի վերաբերյալ հատուկ զեկույց է հրապարակել, համաձայն որի նշված 15.000 զենքից շուրջ 9.400-ը ռազմական նպատակով օգտագործման համար ներառված են զինանոցներում, իսկ մնացածը սպասում են իրենց ոչնչացման հերթին: Զինանոցներում տեղ գտած միջուկային զենքերից  4.150-ը մարտական վիճակում են և ամեն պահ կարող են  գործի դրվել, իսկ 1.800-ը՝ ամեն պահ կարող են բերվել մարտական վիճակի:

Համաշխարհային մաշստաբով միջուկային զենքի ամենամեծ պաշարները՝ շուրջ 93 տոկոսը, պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Բացի այս երկրներից՝ միջուկային զենք ունեն ևս 7 երկրներ՝ Անգլիան, Ֆրանսիան, Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան:

ԹԱՄԺ-ի զեկույցում արձանագրվել է նաև, որ միջուկային զենք կա տեղակայված նաև Թուրքիայի տարածքում: Թուրքիայում այդ զենքերը տեղակայվել են 1960-ականների սկզբին՝ 1950-ականների վերջին Վաշինգտոնի և Անկարայի միջև իրականացած բանակցությունների արդյունքում: Այդ զինատեսակների մի մասը, օրինակ՝  B61 տիպի ռումբերը, մինչև օրս պահպանվում են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում: Ենթադրվում է, որ Թուրքիայում տեղակայվել է շուրջ 50 հատ B 61 տեսակի  միջուկային ռումբ: Իսկ օրինակ Յուպիտեր տեսակի հրթիռները Թուրքիայում պահվել են միայն 1961-1963թթ.:

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի անդամ 5 երկրներում՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Թուրքիայում տեղակայված 6 ռազմաբազաներում ԱՄՆ-ին պատկանող  150 միջուկային զենք է պահվում:

Հրապարակաված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանն ունի 7000, ԱՄՆ-ը՝ 6.800, Ֆրանսիան՝ 300, Չիանաստանը՝ 260, Անգլիան՝ 215, Պակիստանը՝ 130, Հնդկաստանը՝ 120, Իսրայելը՝ 80, Հյուսիսային Կորեան՝ 10 միավոր միջուկային զենք: