Հայկական ժողովրդական 50 երգ անգլերեն իմաստային թարգմանությամբ հասանելի կլինի օտարալեզու լսարանին

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական ժողովրդական 50 երգ լատիներեն տառադարձությամբ և անգլերեն իմաստային թարգմանությամբ հասանելի կլինի օտարալեզու լսարանին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի երկրորդ հատորի շնորհանդեսի ընթացքում ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական բաժնի վարիչ Տաթևիկ Շախկուլյանը։ «Մենք խնդիր ունենք ոչ հայալեզու ընթերցողներին հայկական ժողովրդական երգերը հասանելի դարձնելու առումով։ Այստեղ գիտական առումով նոր նյութեր հանելու, արխիվների հետ աշխատելու խնդիր չենք դրել, այն բոլորովին այլ է՝ եղած նյութը հասանելի դարձնել հայկական շրջանակներից դուրս գտնվող հանրությանը։ Այս երգերը ներկայացված են լատինական տառադարձումով և անգլերեն իմաստային թարգմանությամբ»,- ասաց Շախկուլյանը։

Գիրքը տպագրվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի համաֆինանսավորմամբ՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով։ Գրքում ներառված է 50 երգ։

Թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, գրքի կազմող, խմբագիր և թարգմանիչ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ 50 երգից մի մասը շատ հայտնի է, մյուս մասը՝ դեռ ոչ այնքան։ «Երգերն ընտրել ենք մեր երախտավորների կազմած ժողովածուներից՝ սկսած Սահակ Ամատունուց, Կոմիտասից մինչև նրա ուսանողները և մեր օրերում գործող երաժշտագետներ։ Գիրքը հայ ժողովրդական երգի հանրահռչակմանը շատ կօգնի իր թարգմանության և տառադարձության շնորհիվ»,- նշեց Հարությունյանը։

Հայկական ժողովրդական երգերի մատենաշարի առաջին հատորը հրատարակվել է 2018 թվականին։ Երկրորդ հատորն արդեն հասանելի է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գրախանութում։