Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով

Լուրեր

30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
Բոլորը

Արտասահմանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրատապ դիմում են հղել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ մտահոգություն հայտնելով երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման վերաբերյալ։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանում ստեղծվել է անկախ լրատվամիջոցների, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշմանն ուղղված համակարգ։ Իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում կա ավելի քան 400 քաղբանտարկյալ, ինչը ռեկորդային թիվ է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր։ Լրագրողներին, ակտիվիստներին և ընդդիմադիր քաղաքական գործիչներին պարբերաբար մեղադրանքներ են առաջադրվում հարկային և այլ հանցագործությունների համար, իսկ 30-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ գտնվում են կալանքի տակ։

Հեղինակներն ընդգծում են, որ անկախ լրագրողական նախագծերի՝ Meydan TV-ի, Toplum TV-ի, AbzasMedia-ի և Kanal 13-ի գործունեությունը զգալիորեն սահմանափակվել է: «Թուրան» լրատվական գործակալությունը և BBC-ի ադրբեջանական ծառայությունը հարկադրված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, իսկ Bloomberg-ի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել: Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ձերբակալվել է, մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ նույնպես կալանավորվել են։

Հեղինակները նաև ուշադրություն են հրավիրում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի՝ 2025 թվականի ապրիլին տեղի ունեցած այցի վրա: Նրանց խոսքով՝ Բաքվի հետ էներգետիկ համագործակցության զարգացման վերաբերյալ դրական հայտարարությունները և մարդու իրավունքների վերաբերյալ հրապարակային մեկնաբանությունների բացակայությունը երկրի ներսում ընկալվել են որպես ազդանշան, որ բռնաճնշումների սրումը չի առաջացնի ԵՄ-ի արձագանքը:

«Սա հակասում է ԵՄ-ի կոշտ դիրքորոշմանը Բելառուսում և Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», – նշվում է նամակում։

Միևնույն ժամանակ, հեղինակները ողջունում են Եվրախորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերին և դեկտեմբերին ընդունված բանաձևերը, որոնք կոչ են անում թիրախային պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու համարվող բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

Նշվում է, որ  այս առաջարկությունները չեն իրականացվել Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից, ինչը Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը թողել է «մեկուսացված և անպաշտպան»։ Ստորագրողները կոչ են անում Եվրոպական խորհրդարանին մշակել մարդու իրավունքների չափանիշների վրա հիմնված ճանապարհային քարտեզ և կապել ԵՄ-Ադրբեջան նոր գործընկերության համաձայնագրի շրջանակներում առաջընթացը քաղբանտարկյալների ազատ արձակման, լրատվամիջոցների և ՀԿ-ների օրենսդրության բարեփոխումների և միջազգային մեխանիզմների հետ համագործակցության հետ։

Նամակի հեղինակներն ընդգծում են խնդրի հրատապությունը՝ Ադրբեջանում անկախ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները փաստացի դադարեցրել են գործունեությունը, արտերկրում  գտնվող ակտիվիստների նկատմամբ ճնշումը մեծանում է, իսկ Միացյալ Նահանգների աջակցությունը նվազել է: Այս պայմաններում, ընդգծում են նրանք, ԵՄ-ն մնում է միակ միջազգային ուժը, որը կարող է ազդել իրավիճակի վրա:

«Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը կարևոր ազդանշան կուղարկի տարածաշրջանին և Ադրբեջանի իշխանություններին. մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը ԵՄ հիմնական արժեքներն են»,-նշում են հեղինակները:

Իրավապաշտպանների թարմացված ցուցակի համաձայն՝ Ադրբեջանում կա 392 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի