Ովքե՞ր են ԶԼՄ-ների իրական սեփականատերերը․ բացահայտումը՝ մահա՞կ, թե դաշտի մաքրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Ովքե՞ր են լրատվամիջոցների իրական սեփականատերերը, այս հարցը արդիական դարձավ հատկապես հեղափոխությունից հետո։ Այժմ լրատվական դաշտում սկսվել են քննարկումներ՝ արդյոք օրենքով պետք է լրատվամիջոցի առաջ պահանջ դրվի բացահայտել իրական սեփականատիրոջը, թե՝ ոչ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի կարծիքը դրական է՝ բաց ու թափանցիկ գործելու պարտականություն ունեն ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ լրատվամիջոցները․ «Հեռուստադիտողը պետք է իմանա՝ ի վերջո ո՞ւմ են պատկանում լրատվամիջոցները, ովքե՞ր են ֆինանսավորում, հետևաբար՝ ով է թելադրում բովանդակությունը լրատվական դաշտում»։

Ըստ Դոյդոյանի իրական սեփականատերերի բացահայտումը կմաքրի լրատվադաշտը կեղտոտ փողերից և անմաքուր բովանդակությունից՝ ապատեղեկատվությունից։ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլի հետազոտության՝ հայաստանցիների գրեթե կեսը համզոված է, որ դատարաններից ու դատավորներից հետո ԶԼՄ-ները ամենակոռոմպացված են։ Ըստ Շուշան Դոյդոյանի՝ օրենքը պետք է միտված լինի ոչ թե իրավաբանական սեփականատիրոջի բացահայտմանը, ինչն այսօր էլ հայտնի է, այլ՝ ֆինանսավորողներին, որոնք բովանդակության պատվեր են թելադրում լրատվամիջոցներին։

«Վստահության վրա է հիմնված լինելու գործընթացը։ ԶԼՄ-ն ինքն է հայտարարագրում իր իրական սեփականատիրոջը, ոչ թե մենք պարտադրում ենք, այլ օրենքով նախատեսվում է ընթացակարգ, որ տարին մեկ անգամ լրատվամիջոցները պետք է հրապարակեն, թե ովքեր են եղել ֆինանսավորողները»,- ասաց տիկին Դոյդոյանը։

Իսկ որպեսզի լրատվամիջոցը չխաբի հանրությանը, քաղհասարակությունը կամ նույն լրագրողները կարող են հետաքննել ու հասկանալ՝ ճշմարի՞տ է ԶԼՄ-ն ներկայացրել իրական սեփականատիրոջը, թե՝ քողարկվում է պատվիրատուն։

Շուշան Դոյդոյանը նկատում է․«Պետք է լինել թափանցիկ և հաշվետվություն ներկայացնել, որ մենք արդար և թափանցիկ միջոցներ ենք ներգրավել մեր լրատվամիջոցում։ Եվ որևէ կեղտոտ, անօրինական միջոց չի շրջանառվում մեր բիզնեսում, և մարդկանց վստահությունը մամուլի հանդեպ կտրուկ զարգանալու է»։

Քանի դեռ գաղափարը օրենք չի դարձել, լրատվամիջոցներն իրենք են փորձում հասկանալ՝ պե՞տք է արդյոք բացահայտել իրական սեփականատերերին։ Քննարկմանը ներկա միջազգային փորձագետ Պիտեր Լոուն ասում է՝ մեդիադաշտը փող լվանալու տեղ չէ, միաժամանակ՝ ԶԼՄ-ն ազդեցություն ունի հանրության, ժողովրդավարական համակարգի վրա, և իրական սեփականատիրոջ բացահայտում պետք է․ «Տուգանքներ են կիրառվում այն ԶԼՄ-ների վրա, որոնք հրաժարվում են բացահայտել իրական սեփականատիրոջը, կասեցվում է լիցենզիան։ Մեծ Բրիտանիայում անգամ լրատվամիջոցի ներկայացուցիչը 2 տարվա ազատազրկման է դատապարվել՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար։ Հանրության վստահությանն արժանանալու խնդիր է լուծում սեփականատիրոջ բացահայտումը»։

Մեդիամաքսի խմբագիր Դավիթ Ալավերդյանի կարծիքով՝ մինչ իրական սեփականատիրոջ հարցին անդրադառնալը, նախ պետք է հավասար պայմաններ ապահովել լրատվամիջոցների համար։ Ըստ նրա՝ այսօր հարկեր վճարող լրատվամիջոցների կողքին կան մակաբույծ կայքեր՝ հայտնի չէ՝ հասցեն, պատասխանատուն և հարկ չվճարելով, մյուսներից պակաս ազդեցիկ չեն։

«Այսօր կարծում եմ՝ հրամայականն այն է, որ պետք է զբաղվել նրանով բոլորին բերել հավասար իրավական դաշտ, ստիպել բոլորին խաղալ նույն օերնքներով և միևնույն խաղը, հետո նոր՝ նրանց առջև խնդիր դնել բացահայտել»,- ասաց Դավիթ Ալավերդյանը։

Արմավիրի մարզում գործող ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը լրատվամիջոցի իրական սեփկանատիրոջ բացահայտումը ռիսկային է համարում․ «Հանրությունն իմացավ՝ սեփականատերը ով է, իմ կարծիքով՝ միայն խոչընդոտ կլինի իր աշխատանքում։ Դրանից արտադրանքի որակը բարձրանո՞ւմ է, թե՞ չի բարձրանում»։

168 ժամի խմբագիր և Ժուռնալիստների միություն ՀԿ նախագահ Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ պետք է հաշվի առնել երկրում տիրող քաղաքական, տնտեսական և իրավիճակը։ Ըստ նրա՝ այստեղ կայացած չեն ինստիտուտները, որ ապահովվի օրենքի անաչառ և քաղաքական ազդեցությունից զուրկ կիրառումը։ Կարծում է՝ սա մահակ է:

«Էսօրվա մեդիան ունի վստահություն, դրա ամսին գիտեն բոլոր, իշխանությունները, իրենք շատ լավ տիրապետում են ընթերցողների այն լայն բանակին, որն ունեն ընդդիմադիր լրատվամիջոցները և այս ամենը և դիտարկում եմ դրա շրջանակում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման կողմնակից է, ասում է՝ հանրային շահը ենթադրում է, որ մարդիկ իմանան՝ ումի՞ց են ստանում ինֆորմացիա։ Բայց կարծում է՝ օրենք դարձնելու հարմար պահը չէ: «Մենք հասկանում ենք՝ ինչպիսի խեղաթյուրված մեդիադաշտ ունենք և եթե փորձենք մեկ կամ երկու քայլով իրավիճակը փոխենք, դա հնարավոր կլինի միայն ռեպրեսիվ միջոցներով և մենք ընդամենը ջարդի նման մի բան կկազմակերպենք մեդիադաշտում»,- ասաց պարոն Նավասարդյանը։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ եթե իշխանությունը սկսում է լուծել իր նեղ քաղաքական շահերը, դրանից կարող են տուժել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող լրատվամիջոցները։ Որպեսզի դա տեղի չունենա անհրաժեշտ են համալիր մոտեցումները, ինչը ըստ Նավասարդյանի՝ ենթադրում է նաև կոմպենսացնող և լրատվամիջոցներին պաշտպանող միջոցների նախատեսում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան