Ցավով եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը պիտի իմանար, որ սիրո, համերաշխության ճանապարհով իրավապահ համակարգի հետ չէր կարող գնալ․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

– Պարո՛ն Բլեյան, հեղափոխությունից շուրջ երկու տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի մի միտք է արտահայտում, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան, իր գնահատմամբ, «բառիս բուն իմաստով դավաճաններ», որոնք, ըստ վարչապետի, «կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են ուրիշ հաշվարկներով և հանձնարարություններով: Ձեր գնահատմամբ՝ սա խոստովանություն է ինչի՞ մասին:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավում եմ ասում, պիտի իմանար, որ իրավապահ համակարգի հետ երկու տարի առաջ հայտարարված ճանապարհով գնալ չէր կարող: Ես նկատի ունեմ՝ սիրո և համերաշխության: Այն մեթոդը, որը դրված էր 2018 թվականի ապրիլյան հանրային մեծ ընդվզումի հիմքում: Հասկանալի է՝ ինչու, որովհետև իրավապահ համակարգն ամենախոցելին էր, ես հանում եմ բանակը: Իրավապահ համակարգի մեջ ժառանգությունը կա խորհրդային, ցարական Ռուսաստանի այնպիսի ավանդույթներ կան: Այդ առումով՝ մինչև վերջ խոցված համակարգ, և չէր կարելի այդ ընկերության վրա կառուցել…

– Այնուամենայնիվ, «դավաճան» բառը մի քիչ այլ գնահատական չէ՞:

– Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածը: Ես ասում եմ՝ մոտեցումը, որովհետև դա պիտի շեղեր պարզապես այդ ճանապարհից, որ մենք հրապարակային բոլորս միասին ընտրել էինք:

– Պարո՛ն Բլեյան, եթե փորձենք հիշել հեղափոխությունից հետո նշանակված իրավապահ համակարգի կառույցների ղեկավարներին՝ Արթուր Դավթյան, Հայկ Գրիգորյան, Սասուն Խաչատրյան, Վալերի Օսիպյան, Արթուր Վանեցյան… Հիմա, վարչապետի այս մեկնաբանությունից հետո, ճի՞շտ է, որ մեկնաբանությունը, կռահելու իրավունքը թողնվում է քաղաքացիներին, և ոչ թե քրեական գործեր են հարուցվում:

– Ես հիմա լրիվ քաղաքացիական դիրքորոշում եմ արտահայտում, ես կուսակցական պատկանելություն չունեմ արդեն 15 տարի, և ունեմ իմ հայացքը՝ որպես Աշոտ Բլեյան: Երբ ասում եմ՝ իրավապահ համակարգ, այդտեղ ոչ միայն Ձեր ասած մարդիկ են, այլ ամբողջ դատախազությունը, ամբողջ ոստիկանությունը, ամբողջ դատական համակարգը, դատարանը: Խնդիրը, որ դրված էր իրենց առաջ՝ ամեն ինչ անել, իրականում՝ քաղաքական աշխատանք անել, մի ամբողջ քաղաքական համակարգ, որին բոլորս պիտի մասնակցեինք ու դա անեինք մի գործիքով, որը հեչ համապատասխան չէր, պատրաստված չէր, չէր կարող այդպիսի գործիքով նման նուրբ աշխատանք կատարել:

– Վարչապետն ասում է, որ 150 մլն դոլար այս հեղափոխությունից հետո կոռուպցիոներներից և այլն, վերադարձվել է պետական բյուջե: Ժողովուրդը, կարծես, նաև հենց դրա համար էր ձայն տվել իշխանությանը, որպեսզի հին բարքերի տերերին պատժեն, թալանածը վերադարձնեն: Հիմա դժգոհելով իրավապահներից, որ նրանց դանդաղկոտության հետևանքով փախչում են ենթադրյալ կոռուպցիոներները, ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը: Սա արդյո՞ք երկխոսություն է հանրության հետ, ինչի՞ մասին է սա:

– Լավ կլիներ, որ սա լիներ նոր մեկնարկ: Շատ կուզեի, որովհետև խոստովանությունը, արձանագրությունը, որ այդ միջոցը, ճանապարհը, ի վերջո, փակուղի է բերել… Տեսեք, երկու բան դժվար չէ արձանագրել. որ ասում է՝ 150 մլն-ը վերցրեցի և ի՞նչ կորցրեցի, քանի՞ միլիարդ կորցրեցի, քանի՞ միլիարդ դրամ ստեղծական աշխատանքի, որովհետև այն մարդիկ, ովքեր կարող էին ու պիտի ներդրումներ անեին՝ իրենց ունեցածը, իրենց ջանքերը, խնայած միջոցները և այլն: Երբ դու ստեղծում ես, արդեն շատ մեծ է, որովհետև այսօր դա կարող է միլիոն լինել, վաղը՝ միլիարդ… Այն բաները, որոնք վանեցին, որովհետև այս երկու տարվա իրավապահ համակարգի այդպիսի գործունեությունը՝ հրապարակային, մեր աչքի առաջ, վանեց, վախեցրեց, չէր կարող չվախեցնել: Խնդիրն այն չի՝ դու ինչ ես ուզում, խնդիրն այն է, որ բիզնեսն իր օրենքներն ունի, իր զգայարաններն ունի, այդպես է արձագանքում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան