20 մլն դրամ՝ Տոկիո-2020-ի ոսկե մեդալակրին. հայտնի է, թե որքան կստանան նաև արծաթե ու բրոնզե մեդալակիրները

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Հայաստանի կրթության, գիտության, սպոտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է, թե ինչ պարգևավճարներ կստանան Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկները.

«Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը կստանա 20 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը՝ 15 մլն դրամ, իսկ երրորդ տեղը՝ 10 մլն ՀՀ դրամ:

Արդեն այս տարի այս մարզիկներին տրվող ամենամսյա թոշակի չափը կավելանա. մասնավորապես աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազարի փոխարեն կդառնա 100 հազար դրամ, Օլիմպիական չեմպիոնների համար ևս գումարը կկրկնապատկվի. ներկայիս 100 հազար դրամի փոխարեն կստանան 200 հազար դրամ»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր վերաբերմունքը սպորտի հանդեպ պետք է փոխի, սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն.

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ՝ մինչև 2050 թ. զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել եմ ֆիքսել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է ունենա առնվազն 25 Օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մինչև 2050 թ. պետք է դառնալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ «Տարվա 10 լավագույն մարզիկների» պարգևատրումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 21-ին: