Ալիևը Հայաստանին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում կատարել

Լուրեր

25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
25.08.2026 | 13:39
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
Բոլորը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ անհրաժեշտ է փոխանակել Ադրբեջանում և Հայաստանում պահվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը կարևորել է բոլոր բանտարկյալների և պատանդների փոխանակումը ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, ինչպես նաև հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Հայաստանը հրաժարվում է փոխանակում կատարել «բոլորի համար դիմաց» սկզբունքով:

Բանն այն է, որ 2019-ի սեպտեմբերին Բաքուն առաջարկել էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Կարեն Կազարյանին և Արայիկ Կազարյանին՝ ադրբեջանցի Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դիմաց, որոնք դատապարտվել էին Արցախում ծանր հանցագործությունների համար:

Իր հերթին, պաշտոնական Ստեփանակերտը մերժել էր առաջարկը ՝ անվանելով այն աբսուրդ և անբարոյականություն, քանի որ Բաքուն առաջարկում էր փոխանակել Հայաստանի քաղաքացիներին այնպիսի մարդկանց դիմաց, որոնք կատարել են լուրջ հանցագործություններ՝ ներառյալ անչափահասի սպանություն: