Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի ամբիոնից քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի շուրջ քննարկումներին և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին վերագրվող կոռուպցիոն մեղադրանքներին։

ԱԺ-ում Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների պահվածքին, որոնք դահլիճը լքում են կաթողիկոսի ավազանի անունը հնչեցնելիս՝ այն որակելով «քաղաքական նեղացկոտություն»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նախկինում արած հայտարարությանը, թե Գրիգոր Լուսավորիչը ևս զավակ է ունեցել՝ Ռուբինյանը նշեց․

«Գրիգոր Լուսավորիչն ապրել է 4-րդ դարում, երբ եկեղեցու կանոններով բարձրաստիճան հոգևորականին թույլատրելի էր զավակ ունենալ, և դա չէր թաքցվում։ Կաթողիկոսները դադարել են ընտանեկան կյանքով ապրել Աշտիշատի ժողովից հետո։ Բայց մի գահ, որը կոչվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահ, մի պաշտոն, որը կոչվում է Ամենայն Հայոց Հայրապետ, նշանակում է, որ այս մարդը պետք է լինի բոլոր հայերինը, ոչ թե Քոչարյանինը, Սամվել Կարապետյանինը, Սերժ Սարգսյանինը և իր ԿԳԲ-ի ագենտ եղբորինը։ Եթե նրա անունը հնչելիս դահլիճում անընդհատ դղրդոցներ են լինում, նշանակում է՝ նա Ամենայն Հայոց չէ, նա պառակտիչ է»։

Մանրամասնեերը՝ տեսանյութում։
Անի Թամրազյան