Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը խորհրդարանի ամբիոնից դիմելով ընդդիմության՝ ընդգծեց, որ նրանք իրենց համարում են ի սկզբանե «կատարյալ» և անընդունակ են ինքնահայեցման ու զարգացման, ինչպես «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան։

«Մեզ ասում են՝ դուք 7 տարի մնացել եք նույն դասարանում։ Հնարավոր չէ, որ մարդը սովորի մի բան, ինչն իր կարծիքով ինքն արդեն գիտի։ Սա հենց մեր ընդդիմության մասին է։ Մենք կարող ենք 7 տարի մնալ նույն դասարանում, բայց հետո փոխադրվել 8-րդ դասարան։ Իսկ դուք մշտապես առաջին դասարանում եք, որովհետև դուք ի սկզբանե «կատարյալ» եք։

Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց որ կատարելագործվելու տեղ չունի «Ժիգուլին»։ «Ժիգուլին» չունի կատարելագործվելու տեղ, իսկ «Մերսեդեսն» ունի։ Դուք չունեք ինքնահայեցման, սեփական սխալներն ընդունելու քաղաքականություն, որը մեզ այսօր հնարավորություն է տվել Հայաստանը հանել գոյատևման ճգնաժամերից և դնել զարգացման ռելսերի վրա»,- ասաց Կոնջորյանը։ 

Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ Կառավարության  ծրագիրն իր բնույթով առաջինն է, որը գրված է խաղաղության պայմաններում և երկիրը գոյաբանական ճգնաժամերի օրակարգից տանում է դեպի զարգացման օրակարգ։

«Մենք դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ։ Մեր ընդդիմությունը միշտ պատկերացրել է, որ մեր ժողովուրդը պետք է անընդհատ լինի գոյաբանական կռվի մեջ, և մեր նավը մշտապես պետք է փոթորկոտ ծովում լինի։ Հիմա կինոթատրոններում Նոլանի «Օդիսևսն» է, չէ՞․ որ մենք պետք է Ոդիսևսի պես անընդհատ օտար ափերում մոլորված լինենք, կռիվ տանք կիկլոպների հետ, որ չհասնենք մեր Իթակեին՝ մեր երազանքների Հայաստանին, որին մենք այսօր հասնում ենք, հասել ենք»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։

Մանրամսները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան