Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
Քաղաքականություն
25.08.2026 | 14:02
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցության, տարածաշրջանային զարգացումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Քննարկումների առանցքում են եղել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

