ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

ԱՄՆ-ն Սիրիային հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցանկից, որը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան որակել է որպես «պատմական»՝ ասելով, որ դա կօգնի երկրի վերականգնմանը 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո, գրում է Al Jazeera-ն։

Երկուշաբթի որոշումն ուժի մեջ է մտել Կոնգրեսի կողմից 45-օրյա վերանայման ժամանակահատվածից հետո, որը սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին պաշտոնապես տեղեկացրել էր Կոնգրեսին տասնամյակներ առաջ ընդունված որոշումը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ այդ քայլը «ձեռնարկվել է՝ ի նշան ալ-Շարաայի կողմից իրականացված դրական քայլերի և ստանձնած հետագա պարտավորությունների», որոնք ուղղված են Սիրիան «միջազգային ահաբեկչության գործողություններից լիովին հեռացնելուն»։

Ալ-Շարաան X-ում հայտարարությամբ ողջունել է որոշումը։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին և նշել, որ Սիրիան «փակում է իր ցավոտ անցյալի էջը՝ զարգացման, վերականգնման և կառուցման ուղի դուրս գալու համար»։

Սիրիան այդ ցանկում ընդգրկված էր 1979 թվականից, երբ Վաշինգտոնը նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կառավարությանը մեղադրել էր զինված խմբավորումներին աջակցելու մեջ։ Այդ կարգավիճակը պահպանվել էր նաև նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի երկարամյա կառավարման ամբողջ ընթացքում, որը 2024 թվականի դեկտեմբերին տապալվել էր ալ-Շարաայի գլխավորած ապստամբների կողմից։

Այդ կարգավիճակը սահմանափակումներ է նախատեսում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող արտաքին օգնության, պաշտպանական նշանակության ապրանքների արտահանման և վաճառքի, որոշակի երկակի նշանակության ապրանքների (որոնք կարող են կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով) և ֆինանսական գործարքների նկատմամբ։ Այն շարունակում էր լուրջ խոչընդոտ մնալ բանկերի և ներդրողների համար նույնիսկ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերացրել էր Սիրիայի նկատմամբ կիրառվող ավելի լայն պատժամիջոցների ծրագիրը։

Չեղարկվում է նաև «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման՝ որպես համաշխարհային «ահաբեկչական» կազմակերպության կարգավիճակը։ Այդ խմբավորումը նախկինում ղեկավարում էր ալ-Շարաան և հայտնի էր նաև որպես «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (HTS)։ Ժամանակին HTS-ը «Ալ-Քաիդայի» պաշտոնական ճյուղն էր Սիրիայում։

«Այսօրվա քայլը կնպաստի Սիրիայում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը՝ քաղաքական և տնտեսական կայունությունը խթանելու նպատակով»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ հավելելով, որ այն «համահունչ է նախագահ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում ապահովելու խոստմանը»։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները «կարևոր տեղաշարժ են, որը նոր գլուխ է բացում Սիրիայի հետ միջազգային հարաբերություններում»։ Նշվում է, որ այս քայլը «կնպաստի տնտեսական վերականգնման ջանքերի աջակցմանը և Սիրիայում ու տարածաշրջանում վերակառուցման և կայունության ամրապնդման համար հարմար պայմանների ստեղծմանը»։

Սիրիայի ֆինանսների նախարար Մոհամմեդ Բարնիեն Վաշինգտոնի քայլը որակել է որպես «սիրիական դիվանագիտության մեծ և պատմական հաջողություն»։ Նա ասել է, որ այն «բացում է մեծ և երկար սպասված դուռ՝ Սիրիայի ինտեգրման ամրապնդման, ներդրումների և ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, ինչպես նաև զարգացման հնարավորությունների աջակցման համար»։ Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նույնպես ողջունել է այս քայլը։ Նա այդ կարգավիճակի վերացումն անվանել է «վճռական քայլ Սիրիայի՝ մեկուսացումից դեպի գործընկերություն և ահաբեկչության աղբյուրից դեպի դրա դեմ գլոբալ պայքարին նվիրված գործընկեր դառնալու ուշագրավ ճանապարհին»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի