Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանի ամբիոնից իշխանություններին մեղադրեց իրավապահ համակարգը քաղաքական հետապնդումների և «վենդետաների» գործիք դարձնելու մեջ՝ նշելով, որ Փաշինյանի իշխանության օրոք ցանկացած քաղաքական հայտարարության կամ գործողության «պատահականորեն» հաջորդում են քրեական գործերն ու ձերբակալությունները։

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Խաչատրյանն անդրադարձավ իշխանության գործելաոճին, դատական համակարգի նկատմամբ քաղաքական ճնշումներին և ընդդիմադիրների նկատմամբ հարուցվող գործերին։

Խաչատրյանը հեգնանքով թվարկեց մի շարք դեպքեր, երբ քաղաքական կամ հասարակական գործիչների քննադատական քայլերից անմիջապես հետո նրանց նկատմամբ սկսվել են հետապնդումներ․

«Վեհափառ Հայրապետը մասնակցում է շվեյցարական խաղաղության նախաձեռնության հանդիպմանը, մի քանի օր հետո պատահական սկսվում է հակաեկեղեցական արշավը։ Պատահական Սամվել Կարապետյանը խոսում է եկեղեցին պաշտպանելու մասին, մեկ էլ՝ ինչում ասես չմեղադրեցին։ Գագիկ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն, խոսում է իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Գագիկ Ծառուկյանը հայտնվեց բանտում։ 2018-ին Փաշինյանն ասում էր՝ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, հետո ասում է՝ օլիգարխ է։ Այսինքն՝ Ձե՞ր օրոք ծնվեցին օլիգարխներ»,- դիմելով վարչապետ Փաշինյանին ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը քննադատեց Ռոբերտ Քոչարյանի դեմ հնչող մեղադրանքների շահարկումները՝ նշելով․ «Ինչ մեղադրանքներ ասես Ռոբերտ Քոչարյանին չեն ներկայացրել՝ սկսած Եռաբլուրը սեփականաշնորհելուց։ Եռաբլուրն ո՞ւր, «Տոյոտա Երևանն» ո՞ւր․ հլը աշխարհագրորեն նայե՛ք։ Բայց հնչեղություն է, չէ՞՝ Եռաբլո՛ւր, «Տոյոտա Երևա՛ն»… Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի գործերը տարիներով չեք բացահայտում, որպեսզի դարձնեք քաղաքական շահարկումների առարկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան