Արցախի նախագահի բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
Բոլորը

«Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Վերջերս լրատվականներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը, որ կետում է թողել բանակցությունները։ Ու նախորդ իշխանությունների կողմից դրա վերաբերյալ հերքում չեղավ։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ է թողել. Պարբերություն առաջին՝ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը՝ Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂՀ-ն Հայաստանին կապող միջանցք։

Հաջորդ կետը՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն ու կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

Տարածաշրջանում՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։

Պարբերություն 2-րդ՝ վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված 5 շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներն այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։

Պարբերություն երեք՝ միևնույն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ մինչ վերջնական կարգավորման որոշումը ԼՂ-ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործության կազմակերպումը։

Սա ըստ այս հրապարկման այն ժառանգությունն է, որը եղել է սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք։ Որ պահին ՀՀ-ն այս նույն կետից ուզենա շարունակի բանակցությունները՝ միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն, այս տեքստը իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Արցախի ժողովուրդն ասի այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ, թող Հայաստանի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է՝ ձեզ խաբում են։ Եթե Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կորոշեն, որ սա է բանակցությունների հիմքը, որ սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ, ոչ մի պրոբլեմ չենք ունենա։ Հիմա ես առաջարկում եմ և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն, սա իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան, որովհետև երբ ես դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով։ Իմ պատասխան տեքստը եղել է 2019 թվականի մարտին՝ Ստեփականերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Եվ ուզում եմ ասել, որ ՀՀ որևէ կառավարություն Արցախի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսի է մեր կառավարությունը և ես անձամբ։ Բայց Արցախի նախագահի ընտրություններում բոլոր թեկնածուները պիտի ասեն, իրենց համար այս ժառանգությունն ընդունելի՞ է, թե ընդունելի չէ։ Իրենք մտածում են, որ ՀՀ վարչապետը այսօր պիտի որպես ժառանգություն սա վերցնի ու շարունակի՞ բանակցությունները, թե՝ ոչ։ Ընդ որում, երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի պրոբլեմ չի լինի՝ ընդհակառակը»,- եզրափակեց վարչապետը։