Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները. ԻՔՄ

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Ձեզ ենք ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Դանիել Իոաննիսյանի հոդվածը` «Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները» թեմայով:

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայտնի «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Շաբաթներ անց Ազգային ժողովը վավերացրեց պայմանագրերը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի կողմից խոչընդոտելու փորձերի, դահլիճում ցույց անող լրագրողների, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների:

Օրերս հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան», հավանաբար, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանում գազի սակագնի թանկացման հայտ կներկայացնի: Այդ տեղեկությունների լույսի ներքո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել «գազային» համաձայնագրերի կնքումից հետո գազի գնի դինամիկայի որոշ ցուցանիշներ:

Գինը սահմանին

Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», իսկ «Գազպրոմ-Արմենիան» նույնիսկ էլեկտրաէներգիա արտահանելու առավելություններ ստացավ:

Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ Արմենիային»): Սակայն 2013 թվականի այս համաձայնագիրը կնքված էր 5 տարով և դադարեց գործել 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից, բանակցությունների արդյունքում, սահմանին գազի գինը ժամանակավորապես (և առ այսօր) ֆիքսվեց 165 դոլար 1000 խմ-ի դիմաց:

Սակայն եթե 2014 թվականին Հայաստանի համար 190 դոլարը, միջազգային շուկայի գների համեմատությամբ, շահավետ գին էր, ապա ժամանակի ընթացքում եվրոպական շուկայում ռուսական գազը էապես արժեզրկվեց, և ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանի («Գազպրոմ Արմենիայի») համար գազը արժեցավ ավելի թանկ, քան Եվրոպայի համար:

Օրինակ, 2019 թվականի 4-րդ եռամսյակ տվյալներով, Եվրոպա առաքվող ռուսական գազի միջին գինը (մուտքի սահմանին) մոտ 139 դոլար է, իսկ Հայաստանի սահմանին, ինչպես նշեցինք, 165 դոլար, կամ Եվրոպայից 19 %-ով ավել:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան «Գազպրոմը» գազի արտահանման համար ծախսերի մեծ մասը կատարում է ռուսական ռուբլիով, ապա արժե նաև ուսումնասիրել, թե Հայաստանի սահմանին որքա՞ն է արժեցել գազը ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլ հենց արտահանման երկրի արժույթով (ռուսական ռուբլիով):

Գծապատկերում շատ լավ երևում է, որ 2014 թվականի համեմատ Հայաստան մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրից «Գազպրոմի» ունեցած շահույթը էապես աճել է՝ 6.6-ից հասնելով 10.2 ռուբլիի:

Բաշխման արժեքը

Վերը նկարագրվածը, սակայն, այն գներն էին, որոնցով «Գազպրոմ Արմենիան» գազը ձեռք է բերում «Գազպրոմից»: «Գազպրոմ Արմենիան», իր հերթին, գազը վաճառում է ՀԾԿՀ սահմանած սակագներով: 2014 թվականից ի վեր բնակիչ-բաժանորդների համար գազի գինը, դրամային արտահայտմամբ միմիայն պակասել է, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար նախ աճել է (պայմանավորված դրամի արժեզրկմամբ) և ապա նվազել:

Ընդ որում, 2017 թվականից գյուղատնտեսական որոշ ուղղությունների և տարեկան 600 խմ-ից քիչ սպառող բաժանորդների համար սահմանվեցին արտոնյալ գներ, որոնք գծապատկերում նշված են կետագծով:

ՀԾԿՀ սահմանած սակագները, համաձայն 2013 թ. 30 տարով ստորագրված համաձայնագրի, պետք է լինեն այնպիսին, որ «Գազպրոմ Արմենիան» ծածկի սահմանին գազի գնման ու գազաբաշխման հետ կապված իր ծախսերը (այդ թվում՝ «հետ բերի» կատարված ներդրումները) և ունենա տարեկան միջինում 9 % շահութաբերություն:

Այսպիսով, եթե փորձենք տեսնել, թե որքան է եղել սահմանին և վերջնական սպառողի մոտ գազի գնի տարբերությունը (մարժան)՝ կստացվի հետևյալ պատկերը:

Այսինքն, եթե 2014 թվականին «Գազպրոմ Արմենիային» 1 խմ գազի բաշխման համար մնում էր 36 դրամ խոշոր սպառողներից և 79 դրամ բնակիչ-բաժանորդներից, ապա այժմ այդ թվերը կազմում են 37 դրամ՝ խոշոր սպառողների դեպքում (գյուղատնտեսության որոշ ճյուղերի մասով՝ 23 դրամ) և 60 դրամ՝ բնակիչ-բաժանորդների դեպքում (շատ քիչ սպառողների մասով՝ 21 դրամ):

Այլ կերպ ասած, հստակ երևում է, որ Հայաստանում գազի մարժան շեշտակի նվազել է: Ընդ որում, 2019 թվականի հունվարից (երբ սահմանին գազի գինը 150 դոլարից դարձավ 165) այդ մարժան էլ ավելի է պակասել:

Այսպիսով

Գազի մարժայի ռեկորդային ցածր ցուցանիշը, հնարավոր է, բավարար չէ 2013 թվականին ստորագրված պայմանագրով ամրագրված 9 տոկոսանոց շահութաբերության ապահովման համար, և հենց սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել սակագնի վերանայման համար: Թեև չի բացառվում, որ գազաբաշխման ծախսերի հիմնավորվածության քննարկման սահմաններում հնարավոր լինի նվազեցնել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը, և եղած՝ ցածր մարժայի սահմաններում ընկերությունն ունենա 9 տոկոսանոց շահութաբերություն:

Սակայն բերված թվերը հիմնավորում են, որ ի տարբերություն 2014 թվականի, այժմ Հայաստանում վերջնական սպառողի մոտ գազի գնի (և դրա հնարավոր բարձրացման) մեջ գերակշռապես ներդրում է ունենում սահմանին գազի անհասկանալիորեն բարձր գինը:

2013 թվականին ստորագրված համաձայնագրերն ու դրանցով «Գազպրոմին» տրված մենաշնորհները իրապես պակասեցնում են սահմանին գազի գնի վրա ազդելու Հայաստանի կառավարության հնարավորությունները ու հարցը դրաձնում հայ-ռուսական քաղաքական երկխոսության առարկա:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»