Բարձր աշխատավարձ ստացողի եկամուտը կավելանա, քիչ ստացողինը՝ կմնա անփոփոխ. ի՞նչ կփոխի հավասար եկամտահարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել եկամտահարկի փոփոխությունները։

Սա նշանակում է, որ Հայաստանում ցածր, միջին և բարձր աշխատավարձ ստացողներն այսուհետ հարկվելու են հավասար՝ 23% դրույքաչափով։

Իսկ ի՞նչ կփոխվի ցածր և բարձր աշխատավարձ ստացողների կյանքում այս փոփոխությունից հետո։

Նախ, անդրադառնանք ամենամեծաթիվ՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին, որոնք կազմում են վարձու աշխատողների 65%-ը։ Եկամտահարկի համահարթեցման արդունքում նրանց համար որևէ բան չի փոխվի։ Նրանց եկամուտներն անփոփոխ կմնան։

Մինչդեռ 2 միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացողները, որոնք կազմում են աշխատավարձ ստացողների 0.3%-ը,  260 հազար դրամով ավելին կստանան։

Իսկ ահա 500 հազար աշխատավարձ ստացողների դեպքում ամսական եկամուտը կավելանա մոտ 25 հազար դրամով։

Մինչ այս փոփոխությունները, 150 հազար դրամ կամ պակաս գումար ստացողները պետությանը վճարում էին իրենց աշխատավարձի 23%-ը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28%, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36%։ Տարեսկզբից եկամտահարկը բոլորի համար հավասար է՝ 23%: Հաջորդող 3 տարիների ընթացքում հարկային բեռն աստիճանաբար կնվազի։

ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը պարզաբանում է․ «2021 թվականին և հաջորդող 2 տարիներին դրույքաչափը յուրաքանչյուր տարվա ընթացքում կնվազի 1%-ով և արդեն 2023 թվականին ֆիզիկական անձանց եկամտային հարկը կկազմի 20%»։

Կատարվող փոփոխության քննադատները մտահոգված են, որ համահարթեցման արդյունքում 150 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացողների համար ոչինչ չի փոխվում։

«Քաղաքացիների մտահոգությունը տեղին է, բայց տեղին է միայն 2020 թվականի առումով, որովհետև 2018-2020 թվականներին նրանց եկամտահարկի բեռը կշարունակի կազմել 23%։ Արդեն 2021-ից՝ նրանց բեռը ևս կնվազի։ 2021 թվականից 150 հազար ստացող քաղաքացու հարկային բեռը կնվազի և կդառնա ոչ թե 23%, այլ՝ 22»,- ասում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետը։

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի կարծիքով՝ եամտահարկի համահարթեցումը քննադատողները կեղծ օրակարգ են ստեղծում։  Ըստ նրա՝ մտահոգվելու կարիք չկա։

«Ցածր աշխատավարձ ստացողի համար հարկը չի բարձրանում։ Հարկը որոշակիորեն իջնում է բարձր աշխատավարձ ստացողի համար։ Հիմա ցածր աշխատավարձ ստացողի համար ի՞նչ օգուտ՝ բարձր ստացողը շատ հարկ է վճարում, թե քիչ: Մարդը, որ ստանում է 120 հազար դրամ աշխատավաձ, ինչքան հարկ վճարում էր նախկինում, հիմա էլ է վճարելու։ 300 հազար ստացողի հարկը նվազում է  5%-ով։ 120 հազար ստացողի համար ի՞նչ տարբերություն», – ասում  պատգամավորը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ բարձր ու ցածր աշխատավարձ ստացողների նույն դրույքաչափով հարկելն արդար չէ․ «Խոշոր հարկ վճարողներին և ունևորներին զիջված հարկերը պետք է փոխհատուցեն հասարակության բոլոր անդամները։ Սա անարդար մոտեցում է և չի համապատասխանում կառավարության հռչակած ներառական տնտեսությանը, քանի որ ստացվում է  այնպես, որ աշխատողների 60%-ը տուժում է, որ 35%-ը ավելի լավ ապրի, ավելի մեծ տնօրինվող եկամուտ ունենա»։

Տնտեսագետը վստահեցնում է․ եկամտահարկի փոփոխությունների արդյունքում նաև ստվերը չի նվազի․ «Այն գործընթացը, որ այս կառավարությունը ենթադրում է, որ  պետք է տեղի ունենար, թե մարդիկ կհայտարարագրեին իրենց ունեցած իրական աշխատավարձի մեծությունը, տեղի չի ունենա,  քանի որ այն գործատուն կամ աշխատողը, որ 28 տոկոս եկամտահարկի պարագայում կարողանում էր թաքցնել իր եկամտի մեծությունը, 20%-ի պարագայում ևս կթաքցնի։ Այսինքն՝ խնդիրը տոկոսը չէ, խնդիրը վարչարարությունն է»։

Ուշագրավ է, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներն էական փոփոխություն չեն զգա նաև 2023 թվականին, երբ եկամտահարկը կդառնա 20%: Բանն այն է, որ մինչև 2023 թվականը, եկամտահարկի աստիճանական նվազմանը զուգահեռ, աստիճանական, այսինքն՝ տարեկան 1 տոկոսվ կաճի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարի չափը՝ ներկայիս 2․5%- փոխարեն հասնելով 5%-ի։

«Հայաստանում աշխատավարձերի, մարդկանց եկամուտների աճը ցույց է տալիս, որ տոկոսների հետևից շատ ընկնելու կարիք չկա։ Ինչ-որ 1 տոկոս այս կողմ, մեկ տոկոս՝ այն կողմ։ Կարևորը սկզբունքն է՝ հավասարություն բոլորի համար։ Ցածր աշխատավարձ ստացողին քիչ հարկենք, բարձր ստացողին՝ շատ, ինչի՞ համար, իմաստը որն է, ես չեմ հասկանում»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Հեղափոխությունից հետո, աշխատավարձի 10 տոկոսի չափով գործող կուտակային կենսաթոշակային վճարի 7,5 տոկոսը սկսեց վճարել պետությունը, քաղաքացուն թողնելով մնացյալ 2․5%-ը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ հարկային այս նոր փոփոխությունը 2018-ին արված կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից առաջացած ֆինանսական բեռը ծածկելու համար է․ «Կառավարությունն այս փոփոխությանը գնաց այն պատճառով, որ 2018-ին ամբողջ ծավալով ներդրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և, փորձելով սիրաշահել այն մարդկանց, որոնք միջինից բարձր աշխատավարձ են ստանում, փորձեց նվազեցնել նրանց եկամտահարկը և  դրան զուգահեռ ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Բայց այդ մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականից հետո պարտադիր կուտակային վճարները 500 հազարից ավել եկամուտ ունեցող աշխատավարձ ստացողների դեպքում դառնալու են 10%»։

Իշխանությունները լիահույս են, որ հարկային այս փոփոխությունները կբարձրացնեն ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյունն ու ներդրումային գրավ­չությունը։

Սակայն թե ինչ հետևանքներ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան