ԵՄ-ՀՀ համաձայնագրում Ղարաբաղի մասին կարևոր ամրագրում կա

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև նոյեմբերին կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը, ինչպես և ակնկալվում էր, ի թիվս այլ հարցերի անդրադառնում է նաև ղարաբաղյան հակամարտությանը։

Ի՞նչ է ասում համաձայնագիրը

Համաձայնագրի տեքստը նշում է, որ կողմերն ընդունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։

Այնուհետև նշվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը:

Սովորական ձևակերպո՞ւմ

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստի քաղաքական մասը իր բովանդակությամբ և անգամ կառուցվածքով շատ նման է Մոլդովայի և Վրաստանի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերին։ Այդուհանդերձ այս երկու երկրների ասոցացման պայմանագրերը և Հայաստանի հետ համաձայնագրի քաղաքական մասը ունեն մի հստակ տարբերություն։ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման պայմանագրերի մեջ՝ որպես այս երկրների հակամարտությունների կարգավորման համար հիմնարար սկզբունք, նշվում է միայն տարածքային ամբողջականությունը, իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին խոսք չկա։ Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագիրը տարածքային ամբողջականության սկզբունքից բացի նշում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ավելին, թե՛ Մոլդովայի ու Վրաստանի, և թե՛ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրերը նշում են, որ կողմերը հավատարիմ են անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմաններիանձեռնմխելիության պահպանմանը։ Թեև ուկրաինական կոնֆլիկտն սկսվել է այս երկրի ասոցացման համաձայնագրի պատրաստումից հետո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵՄ-ն հստակ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագրում տարածքային ամբողջականությանը չի տրվում առաջնային նշանակություն։ Այս ձևակերպումը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԵՄ մոտեցումը ղարաբաղյան հակամարտությանը տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Միաժամանակ այս ձևակերպումը օրինական հիմքեր է ստեղծում երբևէ ԵՄ կողմից Արցախը պաշտոնապես ճանաչելու համար։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»