Վարչապետը ընտանիքով հաճախ գալիս է տիկնիկային թատրոն՝ առանց սելֆիների, տոմս է առնում և գնում․ Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 19:26
Փաշինյանը խոստացավ Գոռավանում դպրոց կառուցել. գյուղը 412 աշակերտ ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:47
Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:40
ՍԴ-ն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:20
Ծիրանը տենց խայսաթ ունի, մի տարի բերք է տալիս, մի տարի չի տալիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.07.2026 | 18:04
Նոր ընտրություններ չեն լինի. ՍԴ-ն հրապարակեց որոշումը
04.07.2026 | 17:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հրապարակում է որոշումը. ՈւՂԻՂ
04.07.2026 | 17:54
Մեքենա վարելու շուրջ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել. 3 անձ դանակահարվել է
04.07.2026 | 17:46
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Factor.am-ը զրուցել է բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, ամփոփելով 2019 թվականը, կխնդրեմ նշեք՝ 3 դրական և 3 բացասական զարգացումները, իրադարձությունները, որ ունեցել ենք այս տարվա ընթացքում։

-Մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակներ, և բոլոր այն երևույթները, որոնք տեղի են ունենում մեր կյանքում, դրանք ստատիկ չեն՝ որոշակի ընթացքի մեջ են։ Ես ավելի շատ հակված եմ դիտել, թե ինչ է կատարվում հասարակության հետ, կան դրական շատ բաներ՝ մենք դառնում ենք շատ ավելի ինքնուրույն, ավելի բաց, ավելի անկեղծ, բայց և ավելի անհանդուրժող՝ սա որպես բացասական, հաճախակի սահմանափակվում ենք սեփական կղզյակում և շրջապատով, հաճախակի կորցնում ենք հումորի զգացողությունը, և շատ ենք բարձրացնում սեփական անձի գնահատականը, որը միշտ խանգարում է, որովհետև կա ֆրանսիական ասացվածք՝ սեփական անձի հանդեպ հումորով, գործի հանդեպ՝ լուրջ։ Երբեմն հաճախակի լինում է հակառակը։ Բոլոր պրոցեսները ընթացքի մեջ են և վերջնական գնահատականը, կարծում եմ, մենք հնարավորություն չենք ունենա տալու և դա լավ է։ Որոշակի տենդենցներ 2020 թվականին կդառնան շատ ավելի պարզ, որովհետև կան հարցեր, որոնց հետ մենք սկսել ենք առնչվել։

-Ականատես ենք լինում ատելության խոսքի դրսևորումների։ Ինչպե՞ս մեղմել այն, մշակույթը կարո՞ղ է օգնել։

-Սա շատ տարածված բան է, հեղափոխությունից հետո գալիս է ատելության մեծ ալիք՝ թե՛ Ֆրանսիական, թե՛ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դա եղել է։ Պետք է պայքարել սեփական օրինակով։ Ինձ նամակներ են գրում՝ բիձա՛, ե՞րբ պիտի սատկես, ես պատասխանում եմ՝ ճիշտն ասած, չգիտեմ, մի քիչ համբերեք։ Համբերատարությունը լավ բան է, մեր ժողովրդին բնորոշ բան է։ Հետո որոշ ժամանակից հետո էլ են գրում, ես գրում եմ՝ համբերեք։ Պատասխանել նույն մակարդակով, նույն լեքսիկոնով, անթույլատրելի է։ Իսկ եթե պատասխանում ես, ուրեմն՝ իրավունք ունես բողոքելու ատելության տոկոսից, որովհետև այդ տոկոսի մեծ կարևոր մասը կազմում ես դու։

– Հեղափոխական ի՞նչ ձեռքբերումներ կան մշակույթի ոլորտում կամ կա՞ն արդյոք։

-Մշակույթի ասպարեզում հեղափոխություն ասելով՝ ես հասկանում եմ բարեփոխումների ծրագիր, որովհետև որևէ հեղափոխություն չի կարող բերել մշակույթի գլուխգործոցի։ Պատմությունը ցույց է տալիս, որ ամենադաժան ժամանակներում ստեղծվում էին շեդևրներ, լճացման տարիներին Սովետական միությունում աշխատում էր Փարաջանովը, բայց ազատության տալու, արվեստագետին առաջին պլան բերելու տեսակետից մեծ աշխատանք կա կատարելու։ Կարևորագույն խնդիրներից է, որի մասին 30 տարի արդեն խոսում ենք և ճիշտն ասած՝ պատի է հանդիպում․․․ միայն վերջերս վարչապետը ԱԺ-ում ասաց, որ մենք պետք է մտածենք մշակույթի այլընտրանքային ֆինանսավորման մասին՝ հաշվի առնելով առաջատար երկրների փորձը։ Այ սա լուրջ հայտարարություն է, եթե իր հետևից լինեն որոշակի քայլեր։

-Հեղափոխությունից 19 ամիս է անցել, ի՞նչ է փոխվել իշխանություն-քաղաքացի հարաբերություններում։ Մինչև հեղափոխությունը մարդիկ դժգոհում էին իշխանության՝ անհաղորդ լինելուց՝ բազում խնդիրների հետ քաղաքացին մենակ էր, այսօր Ձեր գնահատմամբ՝ իշխանությունը ադեկվա՞տ է հասարակության պահանջներին։

-Ինձ թվում է՝ հասանելիության տեսակետից՝ այո՛, ավելի բաց է, նաև՝ հաշվետվողականության և պատասխանատվության տեսակետից։ Կա դրա մեջ որոշակի թերություն և ցանկություն՝ դուր գալ բոլորին։ Յուրաքանչյուր կառավարություն, առավել ևս՝ բարեփոխումների կառավարությունը կամիկաձեների կառավարություն է, և նրա մեծագույն հաճույքը պետք է լինի ոչ թե հանրության հավանության տոկոսը բարձրացնելը, այլ՝ գործի լավ արդյունքը տեսնելը։ Սա շատ կարևոր է, և կարծում եմ՝ անձնական օրինակը, նաև՝ մշակույթի առումով։ Վարչապետի քայլերը, երբ նա գալիս-մասնակցում է մշակութային միջոցառումների, նույնպես կարևոր է։ Ընդ որում, ասեմ, որ նա ընտանիքով հաճախ գալիս է տիկնիկային թատրոն՝ առանց սելֆիների, բայց տոմս առնելով և գնում է։ Այս օրինակը շատ կարևոր է՝ ոչ թե ասել մենք այսպիսին պետք է լինենք, երկիրը այսպես պետք է լինի, այլ՝ սեփական օրինակով ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինել։

Ես չեմ հավատում այն կառավարությանը, որի դեմ չեն բողոքում։ Դա նորմալ երևույթ է ազատ երկրներում։ Երբ բողոք չկա, նշանակում է՝ բողոքները ճնշվում են։ Ուրիշ տեղ եմ տեսնում թերություն՝ մեր շատ և շատ պետական գործիչներ շարունակում են մնալ քաղհասարակության ակտիվիստներ, իսկ պետական գործիչը միանգամայն այլ տրամաչափ է։ Ինչքան շուտ տեղափոխվեն մի վիճակից մյուս վիճակ, այնքան ճիշտ կլինի։ Պետք է ոչ թե հանգստացնել մարդկանց, այլ ցույց տալ ճանապարհները, որով պատրաստվում են գնալ։ Շատ դժվար է վերականգնել վստահությունը իշխանության նկատմամբ, միայն գործով կարելի է վերականգնել վստահությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան