Անշարժ գույքի պահանջարկն ավելացել է 20-30 %-ով, թանկացել՝ 7-10%-ով

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2019-ի I կիսամյակում Երևանում բնակարանները 9.5 %-ով թանկացել են: Առաջին 6 ամիսների ընթացքում մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում վաճառվել է 5 061 բնակարան: 2018-ի I կիսամյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 5.3 %-ով։ Անշարժ գույքի շուկայում համեմատություններ անցկացնելու համար հիմք ենք ընդունվել 2018–ի I կիսամյակի ցուցանիշները, քանի որ շուկայի վրա ազդում են սեզոնային գործոնները:

Սովորաբար, պահանջարկի նվազմանը զուգահեռ, անշարժ գույքի շուկայում գները ևս նվազում են։ Սակայն Երևանում, ըստ Կադաստրի կոմիտեի, այս ընթացքում բնակարանները թանկացել են, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի շուկայի վրա ազդել են այլ գործոններ: Կադաստրի գնային ինդեքսների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2019-ի I կիսամյակում Երևանում բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ-ի հաշվարկով, 2018-ի I կիսամյակի համեմատ աճել են 9.5 %-ով։

Ընդ որում՝տոկոսային առումով առավել տեսանելի թանկացում է գրանցվել Կենտրոնում, Աջափնյակում, Արաբկիրում ու Դավթաշենում: Բնակարանների վաճառքի թվով ևս առաջատարը Կենտրոնն է։ Այս տարվա առաջին կիսամյակում Կենտրոնում վաճառվել է 974 բնակարան։ 2018-ի I կիսամյակի համեմատ այս ցուցանիշը պակասել է 76-ով:

Նկատենք, որ մայրաքաղաքում անշարժ գույքի առուվաճառքի նվազմանը զուգահեռ, մարզերում հակառակն է. նկատվում է հողի ու անհատական տների առուվաճառքի ավելացում: Բազմաբնակարան շենքերի առուվաճառքում առաջատարը Կոտայքի մարզն է՝ 697 գործարք, իսկ նվազագույնը Վայոց ձորում է՝ ընդամենը 47 գործարք:

Ինչպես տնտեսության մյուս ճյուղերի, այնպես էլ անշարժ գույքի շուկայի պարագայում գործարքների մեծ մասը կենտրոնացված են Երևանում։ Մասնավորապես, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացված անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 35.1 %-ը բաժին է ընկել Երևանին։ Իսկ մարզերից ամենամեծ մասնաբաժինը Կոտայքինն է՝ 15.2 %, ամենափոքրը Վայոց ձորինն է՝ 2.0%: Առուվաճառքի գործարքների անկում կա նաև Գեղարքունիքում 21.1 %-ով և Լոռիում 9.6 %-ով:

Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների՝ ընդհանուր առմամբ ողջ հանրապետությունում 2019-ի I կիսամյակում բազմաբնակարան շենքերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումների քանակը կազմել է 10 720: Այս ցուցանիշը ներառում է ինչպես անշարժ գույքի առուվաճառքը, այնպես էլ՝ օտարման մյուս տեսակները, նվիրատվությունը, փոխանակումը և այլն: 2018-ի I կիսամյակում ողջ հանրապետությունում գործարքի թիվը կազմել է 10 314, այսինքն՝ այս տարի 406-ով ավելացել է:

Ամփոփելով այս դիտարկումը՝ կարող ենք ասել, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո անշարժ գույքի նկատմամբ պահանջարկն ավելացավ 20-30 %-ով, իսկ տների, բնակարանների, հողերի գները սկսեցին բարձրանալ 7-10 %-ով։ Օրինակ՝ եթե 2018-ի հոկտեմբերի կենտրոնում 1 քառակուսի մետրի շուկայական միջին գինը 560 600 դրամ էր, ապա 2019-ի հոկտեմբերին՝ 630 000 դրամ:

Արմինե Ստեփանյան