Պատմական քայլ՝ ի հեճուկս Թրամփի ու Թուրքիայի. միջազգային մամուլը՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ամբողջ աշխարհում հայերի խորհրդանշական հաղթանակն է: Անդրադառնալով ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին՝ գրել է The New York Times-ը:

«Կոնգրեսն առաջին անգամ 1915 թվականին 1.5 մլն  հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում անվանեց ցեղասպանություն»,- գրել է պարբերականը՝ նշելով , որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության հարց, որն արվեց ի հեճուկս Թրամփի վարչակազմի առարկությունների։

The New York Times-ը նաև նշում է, որ բանաձևը սենատորներ Քրուզն ու Մենենդեսը փորձում էին ավելի վաղ անցկացնել, սակայն ամեն անգամ հանրապետական սենատորներն արգելափակում էին այն՝ ասելով, որ նման բանաձևը վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարբերություններին: Տարիներ շարունակ օրենսդիրները չէին ընդունում նման բանաձև՝ Անկարայի ու ԱՄՆ-ի  միջև հարաբերությունները պահպանելու համար։

«Բայց հիմա երկրների հարաբերությունները լարված են։ Հոկտեմբերին Էրդողանի կողմից հյուսիսային Սիրիա ներխուժումից ու ռուսական հակահրթիռային պաշտպանության միջոցների գնումից հետո՝ այս շաբաթ Միջազգային հարաբերությունների կոմիտեն ուժերը կենտրոնացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթի կիրառման ուղղությամբ»,- գրում է պարբերականը։

Reuters-ն գրում է, որ բանաձևի ընդունումը պատմական քայլ է, որը զայրացրել է Թուրքիային և հարված հասցրել առանց այն էլ Անկարայի ու Վաշինգտոնի միջև առկա խնդրահարույց հարաբերություններին։

«Սենատորների օգնականներն ասում էին, որ Սպիտակ տունը չի ցանկանում ընդունել բանաձևը, քանի որ բանակցություններ են ընթանում Անկարայի հետ զգայուն հարցերի շուրջ։ Սակայն Էրդողանն ԱՄՆ այցից հետո պարբերաբար ասում է, որ չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից՝ ոչնչացնելով բանակցություններում առաջընթացի բոլոր հույսերը։ Տասնամյակներով էլ Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերը ԱՄՆ Կոնգրեսում արգելափակվել են Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մտահոգությամբ ու Անկարայի կողմից իրականացվող ինտենսիվ լոբբինգի կողմից»,- նշվում է Reuters-ի հոդվածում։

Հիմա, սակայն, իրավիճակը փոխվել է և, ըստ գործակալության հրապարակման, ամերիկացի հանրապետական սենատորները խիստ զայրացած են Թուրքիայի կողմից S-400 համակարգերի ձեռքբերմամբ, որը վտանգ է ներկայացնում F-35 կործանիչների համար ու չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգում։ Ամենին գումարվել է նաև Սիրիա թուրքական ներխուժումը, որի համար ԱՄՆ-ն ցանկանում է պատժել Թուրքիային ու պատժամիջոցներ կիրառել:

The Guardian պարբերականը ևս նշում է, որ Սենատի բանաձևն ընդունվել է՝ ի հեճուկս Թրամփի ու Էրդողանի։

«Հաջորդելով հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևին՝ այն դարձավ ամերիկահայերի 50 տարվա արշավի գագաթնակետը, որոնք կոչ են անում նախագահին հետևել Կոնգրեսի օրինակին: Մինչև հիմա Թուրքիան օգտագործում էր ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի դաշնակից լինելու հանգամանքով պայմանավորված լծակները և կասեցնում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Սպիտակ տունն էլ, չսրելու համար առանց այն էլ Էրդողանի հետ լարված հարաբերությունները, փորձում էր ձգձգել Սենատի քվեարկությունը»,- գրում է The Guardian-ը՝ իր հոդվածում ներկայացնելով նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները, անդրադառնալով այս հարցում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խոստմանն ու դրա չկատարմանը։

Հիշեցնենք, որ Սենատի կողմից ընդունված բանաձևում, որն իրավական ուժ չունի, նշվում է, որ ԱՄՆ քաղաքականությունն է՝ որպես ցեղասպանություն ճանաչել 1.5 մլն հայերի սպանությունն Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքի տարածմանը հանրակրթական հաստատություններում։

Էմմա Չոբանյան