Ցանկացած ներդում անելիս պետք է հաշվի առնել աղետների ռիսկի նվազեցումը. ՄԱԿ պաշտոնյա

Լուրեր

12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին Երևանում աշխատանքը շարունակեց «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ և այլ երկրների օրենսդիր ու գործադիր իշխանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման փորձագետներ:

Աշխատանքային 2-րդ օրը համաժողովն իր ներկայությամբ պատվել էր ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոն: Ողջունելով մասնակիցներին՝ նա մասնավորապես ասաց.

– ԱՌՆ միջազգային օրվա հիմնական խորհուրդը մարդկանց իրազեկվածության բարձրացումն է՝ վստահ լինելու համար, որ նրանք տեղյակ են իրենց շուրջ եղած ռիսկերին և դրանց նվազեցման միջոցներին: Աղետների ու դրանց հետևանքով կրած կորուստների օրեցօր մեծացող թիվը ստիպում է մեզ միավորել աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերը՝ մեր երկրների դիմակայությունը բարձրացնելու և երեխաների համար ապահով ապագա կառուցելու համար: Յուրաքանչյուր ներդրում անելուց առաջ՝ լինի դա երկրի զարգացման ծրագիր, թե ավտոմեքենայի կամ բնակարանի ձեռքբերում, պետք է աչքի առաջ ունենալ աղետների ռիսկերի նվազեցումը:

Հաջորդիվ ելույթներով հանդես եկան Սերբիայի, Մակեդոնիայի, Վրաստանի ու Ղազախստանի արտակարգ իրավիճակներին արձագանքող պետական մարմինների ղեկավար կազմի և ՄԱԶԾ ներկայացուցիչներ՝ ներկայացնելով ԱՌՆ ոլորտում իրենց երկրների փորձը, իրականացվող աշխատանքները և խնդիրները, որոնց բախվել են այդ ճանապարհին:

Համաժողովի հերթական նիստի թեման էր «Ռիսկի ըմբռնման և ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման կարողությունների զարգացումը»: Նիստի բանախոսների զեկույցները վերաբերում էին երկրների կարողությունների և տարբեր մակարդակներում ռիսկի գնահատմանը, մոդելավորման գործիքներին և տարածաշրջանային գործընկերությանը՝ գիտության ոլորտում:

Համաժողովի վերջին նիստը վերաբերում է ԱՌՆ և Կլիմայի փոփոխություններին հարմարվողականության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների նորարարություններին և Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման համակարգմանը՝ մշտադիտարկման և գնահատման միջոցով:

Հոկտեմբերի 13-ին համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկությունների փաթեթ:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը: Աջակցող գործընկերներն են՝

• ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ (UNISDR)
• ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF)
• Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչություն (DG ECHO) 
• Ասիական տեխնոլոգիայի ինստիտուտ
• «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն
• Երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության «Օքսիջեն» հիմնադրամ 
• Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա
• Հայկական կարմիր խաչի ընկերություն