«Եթե Փաշինյանն այդպես է որակում նախագահին, ուրեմն ինքն էլ է չարիք»․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է

-Երեկ Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում խոսել է սեր քարոզելու մասին և նկատել, որ «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք համարելը։

-Գիտե՞ք ես բոլորին խորհուրդ կտայի Ֆեյսբուքում կարդալ մի երիտասարդի ստատուս Հարութ Ուլոյան անունով։ Նա բավականին լուրջ հրապարակախոսական հմտությունների է տիրապետում, թեպետ այդքան հանրաճանաչ չէ, բայց կարդալ արժե իր նյութերը, որովհետև շատ հաճախ անդրադառնում է պատմական անցյալին, վեր հանում նյութեր, որոնք թույլ են տալիս ճիշտ ընկալել իրողությունը։ Ո՞րն էր նրա պատասխանի գլխավոր էությունը։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը 2007-ից մինչև 2012-ը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքն էլ է դա ընդունում։ Եվ հարց է ծագում, 2007 թվին չկար որևէ փաստ, կամ հիմա չկա որևէ փաստ, որ նա չգիտեր 2007 թվականին։ Եթե ինքն էդպես է որակում, ուրեմն ինքն էլ է չարիք։ Քանի որ չարիքին աջակցելը, ժողովրդին համոզելը, որ չարիքը նորից գա դառնա նախագահ, ցույց է տալիս, որ ինքը սկզբունքային չի եղել կամ հիմա, կամ այն ժամանակ։ Եվ դա արժեզրկում է նրա խոսքը, որովհետև այս ամենից ստացվում է մի բան՝ եթե ինքը մի բան ասում է ոչ թե հանուն ճշմարտության, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ինչ վերաբերվում է 1996 թ.-ի գնահատականին, մենք կարող ենք երկար վիճել։ 1996 թ.-ի ընտրությունները տարբերվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կեղծած ընտրություններից։ 1996 թ.-ին Վազգեն Մանուկյանին առաջարկվել էր ստուգել բոլոր տեղամասերը, այն ժամանակ բաց էր ընտրողների ցուցակը, որը հրապարակվում էր։ Բայց դա հետո փակվեց։ Ու չգիտես ինչու նա որոշեց ոչ թե օգտվել ստուգելու հնարավորությունից, այլ գրոհեց ԱԺ-ի վրա, բռնություն գործադրվեց, անցավ այն գիծը, որը մինչև 1996 թ.-ը ոչ մեկը չէր անցել։ Եվ ամենակարևորը՝ 2008 թվականին 1996 թ.-ի կոնֆլիկտի երկու գլխավոր գործող անձինք մասնակցեցին ընտրություններին և դա շատ լավ հնարավորություն էր ժողովրդի համար իր վճիռը կատարելու՝ ի վերջո, ու՞մ է համարում 1996 թ.-ի հերոս կամ հակահերոս, ո՞ւմ է համարում չարիք կամ բարիք։ Եվ ժողովուրդն իր վճիռը կայացրեց՝ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ նախագահ, մինչդեռ 1996 թ.-ի մյուս գործող անձը հավաքեց մեկ տոսկոս։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանն էլ է, չէ՞, հավատում նրան, որ ամենամեծ ատյանը, ամենալեգիտիմ ատյանը, ամենավճռող ատյանը մեր երկրում ժողովուրդն է։ Եվ ահա ժողովուրդը իր կամքը 2008 թվականին արտահայտել և իր վճիռը կայացրել է, այդ թվում 1996 թ.-ին գնահատական է տվել սրանով։ Ստացվում է, որ նման բան ասելով Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս հենց էդ վճիռը կայացրած ժողովրդի դեմ։

-Ի դեպ, հիշեցնենք, որ Հանրային խորհրդում Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանի հետ հանդիպմանը հատուկ ընդգծեց 1996 թիվը և ներողություն խնդրեց դրա համար։ Հնարավո՞ր է, որ այս արտահայտությունը շարունակությունն է Վազգեն Մանուկյանին հայտնած ներողության։ Եվ ինչպե՞ս կմեկնաբանեիք այդ ներողությունը։

-Ես պատասխանեցի էդ հարցին, ես ընդհանրապես տեսնում եմ տարօրինակ մի հատկություն՝ փորձել այն մարդկանց, որոնք իրականում թշնամի են, հակահեղափոխական են, դրանց հետ լեզու գտնել, շողոքորթել, մինչդեռ պոտենցիալ դաշնակիցների հետ ոչ ադեկվատ վարվել։ Այդ գիծը սկզբունքորեն մեզ համար խնդրահարույց չէ որպես կուսակցություն, որովհետև մենք ոչինչ չունենք շահելու կամ կորցնելու այս ամենում, բայց դա խնդրահարույց է հեղափոխության համար։ Որովհետև, այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որ հեղափոխության առաջնորդը, ինչպես նաև հայոց պետության առաջնորդը դաշնակիցներ կամ թշնամիներ փնտրելու կամ նրանց հետ առնչվելու հարցում ավելի ճշգրիտ քաղաքական որոշումներ կայացներ։

 

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: