Զինծառայող է վիրավորվել․ նրան անդամահատել են
Հասարակություն
18.11.2019 | 18:14Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է:
Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Factor.am-ին հայտնեց, որ նրան անդամահատել են, նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: «Ծնկից ներքև անդամահատել են»,- ասաց համայնքի ղեկավարը։
Ըստ համայնքապետի՝ ժամկետային զինծառայողը Մարտակերում է ծառայել։
Լիլիթ Շաբոյան