«Խուլերի խոսակցություն է»․ Աշոտ Բլեյանը Արայիկ Հարությունյան-ուսանողներ հակամարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor.amի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը

Պարո՛ն Բլեյան, հետևո՞ւմ եք նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ցույցերին, ի՞նչ կարծիքի եք դրանց մասին։

-Ես աշխատում եմ չկենտրոնանալ՝ երկու պատճառով, որովհետև շատ բազմազբաղ եմ, հատկապես՝ հիմա, աշխատում եմ չկտրվել գործից: Հիմա շատ ուշադիր եմ իմ րոպեի, ժամի, օրվա նկատմամբ։ Կարող է՝ տարիքից է։ Երկրորդ՝ աղբյուր չեմ տեսնում ինձ համար, խուլերի խոսակցություն է, որին ես չեմ կարող մասնակցել, չի երևում իմ անելիքն այդտեղ, սպորտային հետաքրքրություն չունեմ։

Դուք ուզում եք ասել՝ չեք հետևում, թե ինչ են պահանջում ուսանողները և ինչո՞ւ պահանջում։

-Ես պահանջը գիտեմ, հետևում եմ պրոցեսին, զարգացումներին։

Ի՞նչ եք մտածում ուսանողների պահանջների մասին։

-Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, վաղը կարող է մարդկանց մեկ ուրիշ խումբ հայտնվել։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանում փոփոխությունների շարունակումը։ Այս ամեն ինչը եղավ, որովհետև ենթադրվում էր, որ փոփոխությունների հանրային պահանջ կար, արտահայտված պահանջ։ Եվ հիմա սա վտանգավոր բան է ստեղծում, որ կարող ենք կենտրոնանալ հասարակության ոչ թե փոփոխությունների ընթացքի, դրանց կազմակերպման ձևի, մյուս բաների վրա, այլ՝ ինչ-ինչ բաների։ Փոփոխությունների ձևի կազմակերպման վրիպումի մասին է խոսքը։

Այսինքն, եթե Դուք լինեիք նախարար, ասպարեզում կդնեի՞ք այդ հարցը, որ հայոց լեզուն և պատմությունը բուհերում պիտի լինի հայեցողական։

-Դրա մասին չէ խոսքը։ Հիմա եթե վերցնենք՝ ինչի բերեցին հանրակրթության փոփոխությունները, որի մասին խոսում են տարի ու կես։ Ու հիմա զուտ փողոց բերվեց որպես հանրային զրույց,- ես դա համարում եմ գյալաջի,- հայոց եկեղեցու պատմության հետ կապված խնդիրը։ Որ ասես՝ ձևակերպեք, միգուցե չկարողանան ձևակերպել, թե ինչի մասին է խոսքը, ոնց եղավ, ոնց հասանք դրան։ Բա հանրակրթությա՞ն փոփոխությունները։ Որովհետև դրանք շատ ավելի լուրջ են։ Կրթության փոփոխությունները, իմ խորին համոզմամբ, պետք է սկսվեին բարձրագույն կրթությունից, մենք խոսում ենք ամբողջական մասնագիտական կրթության համակարգի մասին, ու մի կողմից, տեսեք, հրապարակ է եկել ի՞նչ՝ «ՀՀ օրենքը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»։ Ասվում է՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու, հայոց գրականության և հայոց պատմության առարկաների ուսուցումը ներառում է առնվազն երկու կիսամյակ, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ: Իսկ որտե՞ղ են տեքստերը, հանրակրթության մասին փոփոխությունները, որ ասում են՝ այստեղ այսպես ենք մտածում անել։ Ի՞նչ ասել է՝ մտածում եմ։ Կարո՞ղ է ես տելեպատ եմ, ինչ եմ, հետևեմ ձեր մտածումներին, ես ժամանակ չունեմ, վերջը կա նախարարության կայք, Կառավարության կայք, ԱԺ կայք։ Ես իրավունք ունեմ փորձել մտնել, նայել, որտե՞ղ են լուծումները։

Մեծ հաշվով՝ ինչի՞ շուրջ է կռիվը, եթե տեքստերը չկան։

-Հենց դա նկատի ունեմ, ո՞րն է հիմքը: Երբ ասում եմ՝ խուլերի խոսակցություն է, դա նկատի ունեմ: Եթե որպես նախագիծ դրված լինի նախարարության կայքում, նախարարությունը պարտավորություն ունի՝ ինչպես կազմակերպել կրթությունը:

Հարցազրույցների տեսքով ասում են, որ իրենք գնում են մի բարեփոխման, որտեղ ուսանողների վրայից հանում են ծանրաբեռնվածությունը, որը պետք չէ բարձրագույն մաթեմատիկայի ուսանողին։

-Ես դրան չեմ մասնակցի։ Մենք խոսում ենք նոր օրենքի, օրենքի փոփոխություններից։ Սա նշանակում է՝ հատուկ խմբեր, մասնագիտական խմբեր, որոնք արդեն մշակումները կատարել են, բերել են ձևակերպումների:

Կարելի՞ է ասել, որ նրանք անում են բարեփոխումներ, որոնք քննություն չեն անցել։

-Իհարկե՛։ Որովհետև կարող է հետ կանգնեն: Մարդը ճնշում է, և դու այդպես էլ չես բերում բարեփոխումդ։ Որպեսզի բերվեր, կայքում պետք է դրված լիներ նախագիծդ։ Եվ այնպիսի տպավորություն է, որ մասնագիտական մոտեցման կարիք էլ չունեն։ Չունեք՝ չունեք։ Ավելի լավ չէ՞՝ մարդն իր աշխատանքով զբաղվի։ Շատ վտանգավոր է առանց տեքստերի, առանց մասնագիտական մոտեցման։ Իրենք հեռուստացույցով խոսում են, ես մտնում եմ նախարարության կայք ու տեքստ ման գալիս։

Հետևաբար՝ իմաստ չկա՞, որ նախարարը հանդիպի ուսանողներին և փորձի բացատրել, թե ինչու է գնում բարեփոխումների։

-Ամենաքիչը ես ինձ վերապահել եմ խորհրդատուի դեր։ Մանավանդ՝ ինձ ո՛չ հրավիրել են, ո՛չ էլ վճարում են դրա համար։ Ես ինձ ինչի՞ պիտի թույլ տամ մտնել… Ենթադրում եմ, որ մարդիկ գիտեն՝ ինչ են անում։ Ես ասացի ուրիշ բան, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Որ ընդհանրապես հնարավոր չլինի իրական փոփոխություններ իրականացնել։ Եվ հնարավոր է, որ իրական վտանգը իշխանությունների ներսում է։ Գլխավոր դժվարությունը հենց փոփոխությունների կազմակերպումն է՝ ինչ ես առաջարկում, ինչ է փոխվում և ինչպես ես պատրաստվում, հատկապես, երբ դրանցում էական փոփոխություններ կան, որոնք կարող են շոշափել հասարակության տարբեր շերտերի շահերի, օրինակ՝ մի քանի դասախոսների՝ աշխատանք չունենալու վտանգը։ Մարդը ինչո՞ւ պիտի վերամբարձ բաների հավատա։ Ինքը գնալու է կոնկրետ, նշանակում է՝ դուք գիտեք դրա լուծումը, ինչ-որ մի բան եք առաջարկում։ Կառավարումը հենց դա է՝ նախատեսել, առաջարկել։

Ուսանողները չեն նահանջում, որովհետև տեքստ չկա՞։

-Եթե տեքստ լինի, նրանց մեջ կլինեն կարդացողներ։ Իրենց հետևում են դասախոսներ, բուհական միջավայր, որովհետև ուսանողներն առանձին չեն կարող հանդես գալ, այդքան էլ հեշտ չի ուսանողներին բռնել գործիք դարձնել։ Ես դրան այդքան չեմ հավատում։ Ուրեմն նշանակում է՝ ավելի լայն միջավայրի մեջ դրանք պետք է լուծել։

Պարո՛ն Բլեյան, երեկ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ «Մելը» ֆիլմին և խոսեց այն մասին, թե ինչպես է հանրությունը փորձում ոչնչացնել մարդուն, որը նրանից հեռու է։ Որտե՞ղ է խնդիրը՝ ըստ Ձեզ։

-Ես Մելին չէի ճանաչում, ես ընդհանրապես ծանրամարտն ու ըմբշամարտը չեմ համարում հայաստանյան սպորտաձև, դրանց զարգացումը, հեռանկարը… այդտեղ չպետք է փողեր դրվեն։

Վարչապետը կարևորեց այն, որ Մելի շնորհիվ երեք անգամ դրոշ է բարձրացվել։

-Ես դա չեմ կարևորում։ Ինձ Լիլիթ Բլեյանի՝ իմ աղջկա մոտեցումը օգնեց, փրկեց, որպեսզի ես ինձ նեղություն չտամ։ Ես խնդիրը չեմ առանձնացնի։ Ես կենտրոնացած եմ նրա վրա, թե ինչ բարեփոխում է կատարվել։ Կան դրամաշնորհներ, առանց դրամաշնորհների, պետական հատկացումների երևի թե դժվար կլինի։ Որևէ մեկն այլ բան չի առաջարկել, բայց մյուս կողմից՝ ի՞նչ է փոխվել։ Այստեղ պետք է լիներ ռեֆորմ։ Որպեսզի եթե անգամ ուզենան պղտորել, երևա, որ չի հաջողվի: Օրինակ՝ ես չեմ ուզենա պղտորել, բայց չի կարելի հավատի վրա պարզապես հիմնվել, ասել՝ հավատացեք ինձ։ Մեխանիզմներ են պետք, նոր մեխանիզմներ։ Ոչ թե հանձնաժողովներ լինեն, խորհուրդներ, որոնք սովետական շրջանից հայտնի են, և ես դրանց չեմ հավատում, և հանրային որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, այլ պետք է լինեն պետական ֆոնդեր՝ ըստ ուղղությունների: Եվ այդ ֆոնդերն այնքան վստահելի պետք է լինեն, որ արդեն առանձին մարդիկ ոչ թե պետական միջոցներ դնեն, այլ ուրիշ միջոցներ էլ լինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան