Հայազգի մարզիկ Արամ Գրիգորյանը դարձել է սամբոյի պատմության աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը
Ռուսաստանում հանդես եկող սամբոյի հայազգի մարզիկ Արամ Գրիգորյանը Հարավային Կորեայում նվաճել է Սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը. տեղեկացնում է Rusarminfo-ն,
ՌԴ Կրասնոդարի երկրամասի վարչությունից հայտնել են, որ Արամ Գրիգորյանն առաջնության եզրափակիչ մենամարտում հաղթել է ուզբեկստանցի մարզիկին։
Նշվում է, որ հայազգի մարզիկը, որը հանդես է գալիս մինչև 82 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը սամբոյի պատմության մեջ։